Լուրեր
Դրամական խրախուսում կստանան բարձր նվաճում ունեցող մարզիկները, նրանց մարզիչներն ու բժիշկները

Սպորտի ասպարեզում միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական խրախուսում տրամադրելու նպատակով ՀՀ պետական բյուջեից կատարվել է 252, 5 մլն դրամի լրացուցիչ հատկացում. որոշումն ընդունվել է գործադիրի վերջին նիստում: Միջոցները հատկացվել են Կառավարության պահուստային ֆոնդից, որի արդյունքում բարձր

Իջևանի Գետահովիտ բնակավայրում կկառուցվի ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 329 մլն 855 հազար դրամ գումար է հատկացվել Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման նպատակով: Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: Ներկայացնելով նախագիծը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը

«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղեր. հայտնի են եզրափակիչ փուլի մասնակից դպրոցները

Դեկտեմբերի 22-25-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը: Հանդիպումները տեղի կունենան Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում (հասցե՝ ք. Երևան, Մանանդյան 41)։ «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու և ընթացիկ

Ամփոփվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցույթը

Կայացել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով երևույթի

Տոկիոյում անցկացված Սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները 4 մեդալ են նվաճել

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Խուլերի հայկական սպորտային կոմիտեի ներկայացուցիչներին՝ կոմիտեի նախագահ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Հայաստանի սուրդլիմպիկ հավաքականի մարզիկները նոյեմբերի 12-26-ը Ճապոնիայի Տոկիո քաղաքում մասնակցել են սուրդլիմպիկ խաղերին և 4 մեդալ նվաճել: Հավաքականի կազմում ընդգրկված

Նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Ծաղկաձորում հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականի մարզիկներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հանդիպել է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներին։ Հավաքականը՝ գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանի ղեկավարությամբ, անցկացնում է տարվա վերջին ուսումնամարզական հավաքը՝ եզրափակելով տարին և նախապատրաստվելով առաջիկա

Հասմիկ Ավագյանը Ճամբարակում մասնակցել է վորքաութ մարզահրապարակի բացմանը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքներում մասնակցել է «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների բացմանը: Միջոցառման շրջանակում Հայաստանի սթրիթ վորքաութ ֆեդերացիայի ատլետներն իրականացրել են ցուցադրական ելույթներ և բացօթյա անվճար մարզումներ՝ ներկաներին ցուցադրելով, թե ինչպես է պետք

Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր

2026 թվականի սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում կկազմակերպվի միջազգային խմբային հեծանվաերթ, որի շրջանակում մասնակիցները կհաղթահարեն շուրջ 500 կմ ընդհանուր երկարությամբ երթուղի՝ անցնելով Երևանով և ՀՀ տարբեր մարզերով։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հեծանվաերթի կազմակերպման և անցկացման

2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է

ԿԳՄՍ նախարարությունում կայացել է «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք մրցույթի» հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը: 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Վեդի (Արարատի մարզ), Ստեփանավան (Լոռու