Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի պատվիրակությունը 14 ոսկե, 11 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Ուշուի Եվրոպայի 20-րդ առաջնությունում:
Թաոլու ոճում ՝ պատանիներ՝ 2 արծաթե, մեծահասակներ՝ 1 ոսկե, 1 արծաթե,
Սանդա ոճում՝ պատանիներ՝ 4 ոսկե, 2 արծաթե, երիտասարդներ՝ 5 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե, մեծահասակներ՝ 4 ոսկե, 4 արծաթե, 1 բրոնզե,
Հայաստանի պատվիրակությունը մրցաշարում ունեցել է նաև 3 մրցավար` երկուսը թաոլու ոճում (Արամ Այդինյանը և Լուսինե Պողոսյանը) և մեկը սանդա ոճում (Գևորգ Խաչատրյանը):
Պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը:
Թաոլու ոճում
Արտաշես Ալավերդյանը Ուշուի Չոյ Լի Ֆուտ ոճի պատանիների պայքարում դարձել է արծաթե մեդալակիր:
Սիրանուշ Ավագյանը Ուշուի Չոյ Լի Ֆուտ ոճի պատանիների պայքարում դարձել է արծաթե մեդալակիր:
Արտաշես Ավագյանը Ուշուի Հունգար ոճի մեծահասակների պայքարում դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Դաոշու (լայն թուր) ոճում դարձել է արծաթե մեդալակիր:
Սանդա ոճում
Գրիշա Ալիխանյանը պատանիների պայքարում (45կգ) դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Սարգիս Երիցյանը պատանիների պայքարում (48կգ) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:
Ֆելիկս Տերզիկյանը պատանիների պայքարում (52կգ) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:
Ալեքս Խաչատրյանը պատանիների պայքարում (56կգ) դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Պավել Մանգասարյան պատանիների պայքարում (60կգ) դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Միքայել Ալավերդյանը պատանիների պայքարում (64կգ) դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Կարոլինա Համբարձումյանը երիտասարդների պայքարում (48կգ) դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
Մանե Եգանյանը երիտասարդների պայքարում (52կգ) դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
Ասպրամ Խոսրովյանը երիտասարդների պայքարում (56կգ) դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Դավիթ Հովհաննիսյան երիտասարդների պայքարում (48կգ) դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Կարեն Սահակյանը երիտասարդների պայքարում (52կգ) դարձել է Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն:
Էրիկ Վիրաբյանը երիտասարդների պայքարում (65կգ) դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
Դավիթ Բաղդասարյանը երիտասարդների պայքարում (70կգ) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:
Տիգրան Թովմասյանը երիտասարդների պայքարում (75կգ) դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Գևորգ Բաղսասարյանը (56կգ) մեծահասակների պայքարում դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:
Ավանես Զաքարյանը (56կգ) մեծահասակների պայքարում դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Ժիրայր Պետրոսյանը մեծահասակների պայքարում (60կգ) դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն:
Հրանտ Թադևոսյանը (65կգ) մեծահասակների պայքարում դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:
Դավիթ Վարդանյանը (70կգ) մեծահասակների պայքարում դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն:
Տիգրան Գևորգյանը (80կգ) մեծահասակների պայքարում դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:
Գրիգոր Տոնիկյանը (85կգ) մեծահասակների պայքարում դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր:
Գառնիկ Գալստյանը (90կգ) մեծահասակների պայքարում դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:
Վազգեն Մուրադյանը մեծահասակների պայքարում (100+կգ) շրջանաձև մրցապայքարում դարձել է չեմպիոն:
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր և 2025 թվականին միջազգային ֆեդերացիայի կողմից լավագույն մարզիկ ճանաչված Արսեն Բաղրյանն էլ մասնակցել է Սանդայի աշխարհի գավաթի 11-րդ առաջնությանը, որտեղ յուրաքանչյուր քաշային կարգում հանդես են եկել միայն աշխարհի լավագույն 4 մարզիկները:
Մրցաշարն անցկացվել է Մակաո քաղաքում, որտեղ 21 երկրի լավագույն մարզիկները պայքարել են 17 ոսկե մեդալների համար։
Արսեն Բաղրյանը 60 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ: