ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Պատվիրակության

Մայիսի 2-ին Հունաստանի Կրետե կղզում մեկնարկելու է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Հերակլիոն կմեկնի 9 ծանրորդ՝ Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը

Իսպանիայի Մենորկա կղզում ապրիլի 20-24-ը կայացել է «Մենորկա Օփեն 2022» միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ պատանի գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը: Հայաստանի ներկայացուցիչները հաջող ելույթներ են ունեցել՝ կիսելով 2-4-րդ հորիզոնականները: Շանթ Սարգսյանն արդյունքում զբաղեցրել է

ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, մայիսի 14-ին նախատեսվում է անցկացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք: Միջոցառմանը կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7

ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հրաձգության մրցումները: Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների ուժեղագույն թիմերը, յուրաքանչյուր թիմում՝ 4 տղա

Բուլղարիայում ավարտվել է Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը, որում Հայաստանի հավաքականը 3 մեդալ է նվաճել: Մրցումային վերջին օրը՝ ապրիլի 21-ին, Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը դարձել է արծաթե մեդալակիր: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալ էր նվաճել 60

Մայիսի 28-ին անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարին մասնակցության հայտերն ընդունվում են նաև առցանց՝ հետևյալ հղմամբ: Հայտերի ընդունման առցանց ձևաչափը ևս հասանելի կլինի մինչև մայիսի 25-ը ներառյալ: Փաստաթղթերը կարող եք ներկայացնել նաև ՀՀ կրթության,

Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանը կընդունի ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Մարզաձևի եվրոպական ֆեդերացիան Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային ուղարկած պաշտոնական գրությամբ հաստատել է՝ 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում: Ժամկետները դեռևս հստակեցման փուլում են, բայց առաջնությունը կանցկացվի

Բուլղարիայում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը դարձել է ոսկե մեդալակիր: Եզրափակիչ մենամարտում Իսրայելյանը վստահ հաղթանակ է տարել Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Բարիսովի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալը բաժին է հասել Վրաստանի ներկայացուցչին: