ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի հերթական նիստը, որը վարել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթում ներկայացվել է 54 հայտ հետևյալ բաշխվածությամբ՝

  • ֆիզիկամաթեմատիկական գիտություններ՝ 4 հայտ,
  • գյուղատնտեսական գիտություններ՝ 20 հայտ,
  • քիմիական գիտություններ՝ 6 հայտ,
  • ռազմական գիտություններ՝ 4 հայտ,
  • տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 20 հայտ:

Նիստի ընթացքում որոշվել են ժամկետները, որոնց ընթացքում փորձագետները պետք է գնահատեն հայտերը՝ ըստ հաստատված գնահատման թերթիկի չափորոշիչների:

Հայտերը գնահատվելու են` համաձայն սահմանված 7 պահանջների՝ յուրաքանչյուրը 0-5 միավոր: Հայտերը գնահատելիս փորձագետներն առաջնորդվելու են դրանց նորարարական լուծումներով, արդիականությամբ, իրագործելիությամբ և այլ չափանիշներով:

Նախանշվել են նաև դրական միավորների շեմը հաղթահարած մասնակիցների հայտերը ներկայացնելու և մրցանակաբաշխության օրերը: