Հրաձիգ Գագիկ Նիկողոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել Վլադիվոստոկ քաղաքում անցկացվող «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալն այս մրցաշարում: Հայ մարզիկը, որն առաջին անգամ էր միջազգային մրցաշարի մասնակցում, երրորդ տեղն է զբաղեցրել 10 մ հրացան մրցաձևում:
Հնդկաստանի Չեննայ քաղաքում շարունակվում է շախմատի 44-րդ օլիմպիադան: Տղամարդկանց հավաքականը մեկնարկային տուրում 4:0 հաշվով հաղթանակ է տարել Մադագասկարի թիմի նկատմամբ, իսկ կանանց հավաքականն առավելության է հասել Բոստվանայի թիմի նկատմամբ: Երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները ևս հաղթանակներ են
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել Հռոմում անցկացված աշխարհի առաջնությունում: Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Արման Հարությունյանը (45 կգ) և Ռազմիկ Եփրեմյանը (71 կգ): Արման Հարությունյանը որակավորման փուլում 13:7 հաշվով
Տեղի է ունեցել «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: Հանդիսավոր պայմաններում Հրազդանին են հանձնվել խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով Հրազդան քաղաքին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը: Ծրագրի
Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Արթուր Վարելջանը և Նարեկ Դավթյանը՝ ավագ մարզիչ Սամվել Վարդազարյանի և տեխնիկական մեխանիկ Եղիշե Պետրոսյանի ուղեկցությամբ, Սլովակիայում մասնակցել են օլիմպիական մանկապատանեկան փառատոնին։ Հայ հեծանվորդները մանկապատանեկան փառատոնին մասնակցել են երկու բավականին թանկարժեք հեծանիվներով, որոնք ԽՍՀՄ
Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում: Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամներ Վահե Աղասյանը (55 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (81 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել՝ կանգնելով պատվո հարթակի
ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում տեղի է ունեցել «Արմավիրի երիտասարդների տուն» և «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը: Կենտրոնների ստեղծմանը 2022 թ.-ին ձեռնամուխ են եղել ՅՈՒՆԻՍԵՖ-ի
Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքի «Ֆետիսով-Արենայում» այսօր կայացել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Բացման արարողությանը մասնակցել են նաև ՌԴ նախագահի օգնական Իգոր
Հայ շախմատիստները մեկնել են Հնդկաստանի Չեննայ քաղաք՝ մասնակցելու հուլիսի 28-ից օգոստոսի 10-ն անցկացվելիք շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադային: Տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Թիմն առաջին անգամ հանդես կգա Արման Փաշիկյանի