Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու, որոշակի սահմանափակումներ վերանայելու նպատակով Առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանի, շահագրգիռ այլ գերատեսչությունների
Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրում այսօր հանդիսավորությամբ բացվել է նոր դասասենյակ, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Դասասենյակի
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող
Մարզային դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված` սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրապետության 9
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ կառավարությունը հունվարի 27-ի նիստում որոշում է ընդունել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Դավիթ Սենիկի Խիթարյանի ընտրության արդյունքները հաստատելու
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը փետրվար-մայիս ամիսներին հանրապետության մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների համար անցկացնելու է «Սպորտլանդիա» մրցույթը։ Միջոցառման անցկացմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել դպրոցներում առողջարարական և մարզական աշխատանքները, բարելավել աշակերտների շրջանում ֆիզիկական պատրաստվածության
ԵՊՀ ռեկտորատի նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած պատերազմական գործողությունների մասնակիցների համար պետության սահմանած ուսման վարձավճարի փոխհատուցման ծրագրին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարության աջակցության
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այցելել է «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ» (FAST)՝ ծանոթանալու հիմնադրամի գործունեությանը և քննարկելու հետագա համագործակցության ծրագրերը: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով համակարգում է նաև
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր մասնակցել է Երևանի պետական համալսարանի ռեկտորատի ընդլայնված նիստին: Նիստի ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ նախագահի հրամանագիրը` գիտության և կրթության բնագավառներում ներդրած ավանդի ու երկարամյա անձնվեր աշխատանքի