ԿԳՄՍ նախարարության «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամն աշխատակազմի համալրման նպատակով շարունակում է թափուր հաստիքների մրցույթների կազմակերպումը: Մասնավորապես ապրիլի 21-ին մրցույթներ են հայտարարվել հիմնադրամի Կրթության բովանդակության մշակման վարչության պետի, Գնահատման մշակման և զարգացման բաժնի 3 մասնագետների, գնումների 1 մասնագետի թափուր պաշտոնները զբաղեցնելու վերաբերյալ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն ապրիլի 29-ն է: Մրցույթների մասնակցության հայտերն ընդունվում են ամեն օր առցանց` էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ hr@kznak.am):

Մրցույթները երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, անցկացվելու են 2021 թ. մայիսի 4-ին (հասցե՝ Երևան, Տիգրան Մեծ փ․, 67, ԿԱԻ նախկին շենք):

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարելի է աշխատանքային օրերին՝ մինչև ժամը 18:00, զանգահարել (033) 57-21-09 հեռախոսահամարով: