Լուրեր
Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների արդյունքները՝ երկու տուրերից հետո

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները, որոնց շրջանակում արդեն երկու տուր է կայացել: Տղամարդկանց մրցաշարի առաջին տուրում հաղթանակներ են տարել Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանը, իսկ երկրորդ տուրում իր պարտիան հաղթանակով է

Ուսման հրավեր՝ «Ալաբուգա պոլիտեխ» ինժեներական քոլեջից

ՌԴ Թաթարստանի Հանրապետության «Ալաբուգա պոլիտեխ» ինժեներական քոլեջը հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի շրջանավարտներին հրավիրում է ուսանելու հետևյալ մասնագիտություններով. Արդյունաբերական ռոբոտներ, Արդյունաբերական ավտոմատիկա, Էլեկտրամոնտաժ, Լաբորատոր քիմիական վերլուծություն, Տեղեկատվական

Արտուշ Ղուկասյանն ընտրվել է Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ

Գորիսի պետական համալսարանում գումարվել է խորհրդի նիստ, որի օրակարգում խորհրդի նախագահի ու քարտուղարի ընտրությունն էր, ինչպես նաև բուհի՝ 2022 թ. ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի նախագծի քննարկումն ու հաստատումը: Նիստն անցկացվել է հիբրիդային ձևաչափով, որին

Գեղասահքի ԵԱ. Սլավիկ Հայրապետյանը հաղթահարել է որակավորման փուլն ու հանդես կգա ազատ ծրագրում

Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանն Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնության կարճ ծրագրում 34 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը՝ հաղթահարելով որակավորման փուլն ու իրավունք ստանալով մասնակցելու ազատ ծրագրին, որը կկայանա հունվարի 14-ին: Կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը 67,75 միավոր է

Ամփոփվել է Վենետիկի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթը

2021 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին հայաստանյան տաղավարի համադրողի և արվեստագետների մրցույթը: Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ղարիբ» նախագիծը (համադրողներ՝ Անի Դավիդյան, Ելենա Սորոկինա, արվեստագետ՝

Կարեն Գիլոյանն ընտրվել է ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նորացված կազմով հունվարի 12-ին գումարվել է առաջին նիստը՝ օրակարգում ընդգրկված երկու հարցով: Նիստի ընթացքում ընտրվել են խորհրդի նախագահը և քարտուղարը: ՀՖԿՍՊԻ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է ՀՀ կրթության,

Գեղամ Գևորգյանն ընտրվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգում խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերն էին: Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի

Հրաչյա Մուրադյանը վերընտրվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Հունվարի 8-ին կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական 9-րդ համագումարը, որին հրավիրված 55 անդամներից ներկա են եղել 52-ը: Համագումարի ընթացքում ներկայացվել է ՀՎՖ նախագահի թեկնածու Հրաչյա Մուրադյանի նախընտրական ծրագիրը, ինչից հետո կայացել է ՀՎՖ նախագահի ընտրությունը: Հրաչյա Մուրադյանը

«Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսը կշարունակի ֆինանսավորվել պետության կողմից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ամենամյա դրամաշնորհային ծրագրի շրջանակում 2021 թվականից պետական աջակցություն է ստանում «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսը: Թերթը հրատարակվել է 2003 թվականից՝ որպես «Սյունյաց երկիր»