ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժերար Տետեյանն ընտրվել է Ֆրանսիայի Անդրծովյա գիտությունների ակադեմիայի անդամ: Այդ կապակցությամբ Ժերար Տետեյանին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Պատասխան նամակով պրոֆեսոր Տետեյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցումներում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Սիմոն Մարտիրոսյանի (109 կգ) և Իզաբելլա Յայլյանի (59 կգ) ուղեգրերը: Մարտիրոսյանն իր քաշային կարգում առաջին համարն է,
Եվրոպական hանձնաժողովը հուլիսի 5-ին, 7-ին և 9-ին կազմակերպում է «Proposal Writing Camp for Armenia» խորագրով առցանց միջոցառում: Միջոցառման հիմնական նպատակն է խթանել հայաստանյան գիտական կազմակերպությունների մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրին: Հանդիպումների ընթացքում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է խառը մարտարվեստի (MMA) պրոֆեսիոնալ մարզիկներ Վարշամ Գևորգյանին, Նարեկ Ավագյանին և մարզիչ Արմեն Սողոյանին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետաքրքրվել է Վարշամ Գևորգյանի՝ ադրբեջանցի Էլմար Իբրահիմովի հետ
Հրաձգության միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է Էլմիրա Կարապետյանի (անձնական մարզիչ՝ Արմեն Ավագյան) մասնակցությունը Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Կարապետյանն ուղեգիրը նվաճել է Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնության արդյունքների վերջնահաշվարկով՝ ատրճանակ, 10 մետր մրցաձևում: Աշխարհամասի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը երկօրյա աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ՝ ծանոթանալու մարզի համայնքների սպորտային ներուժին և ներկա գտնվելու Մալոյան եղբայրների (Լիպարիտ և Մանվել) անվան աթլետիկայի միջազգային 5-րդ հուշամրցաշարին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունիսի 11-ի N 935-Ա/2 հրամանով հաստատվել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական
Օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանն այսօր նշում է ծննդյան 60-ամյակը: Անվանի մարզիկը երկար տարիներ լավագույնս է ներկայացրել հայկական սպորտն աշխարհում և ունեցել բացառիկ նվաճումներ. նա Օլիմպիական խաղերի և աշխարհի, ինչպես նաև ԽՍՀՄ առաջնությունների բազմակի չեմպիոն է, ռեկորդների հեղինակ: Այժմ էլ Հոկսեն
Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում տեղի է ունեցել գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը: Գեղասահքի ֆեդերացիայի որոշմամբ` այս տարի առաջնությունը նվիրվել է գեղասահքի մարզիչ, Հայաստանի լավագույն գեղասահորդներից Սլավիկ Հայրապետյանի մայրիկի՝ Արմինե Հայրապետյանի հիշատակին: Առաջնությանը ներկա է եղել Կրթության,