Եվրոպական hանձնաժողովը հուլիսի 5-ին, 7-ին և 9-ին կազմակերպում է «Proposal Writing Camp for Armenia» խորագրով առցանց միջոցառում:

Միջոցառման հիմնական նպատակն է խթանել հայաստանյան գիտական կազմակերպությունների մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրին:

Հանդիպումների ընթացքում մասնակիցները կծանոթանան բարձր որակի և մրցունակ ծրագրային հայտերի կազմման եղանակներին, հայտերի բովանդակության ու կառուցվածքի կարևորագույն սկզբունքներին, հայտերի գնահատման չափանիշներին և այլն:

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 27-ը գրանցվել https://proposalwritingcamparmenia.service-facility.eu/ հղմամբ:

Միջոցառման օրակարգը և այլ մանրամասներ հասանելի են http://h2020.sci.am/news/news4/news72.htm կայքում: