
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ Էլլադա Քոչարյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Եվրոպայի գործող չեմպիոն Էլլադա Քոչարյանը մրցաշարի քառորդ եզրափակչում առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Լանա Բոլկվաձեի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: