Լուրեր
Ա. Շահինյանի անվան ֆիզիմաթ դպրոցը ճանաչվել է բրիտանական World’s Best School Prizes-ի 10 լավագույն դպրոցներից մեկը

Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը ճանաչվել է աշխարհի ամենահեղինակավոր միջազգային կրթական մրցույթի՝ բրիտանական World’s Best School Prizes-ի 2023 թվականի հաղթող 10 լավագույն դպրոցներից մեկը։ World’s Best School Prizes մրցույթին, որին մասնակցում են ավելի քան հարյուր երկրների դպրոցներ, Հայաստանը ներկայացել էր

Երկու տարին մեկ անգամ կանցկացվեն հայ-վրացական համատեղ գիտական նախագծերի աջակցության մրցույթներ

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի միջև ստորագրվել է «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» ծրագիր: Ծրագրով հստակեցվում և ամրապնդվում են 2022 թ. հոկտեմբերի 20-ին կողմերի միջև ստորագրված մտադրությունների հուշագրի դրույթները: Ծրագրով նախատեսվում

Հաստատվել է Գորիսի պետական համալսարանի ներկայացրած 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման ծրագիրը

Ոչ միայն բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում, այլ նաև քաղաքային համայնքների որոշ դպրոցներում առկա է ուսուցիչների համալրման խնդիր, և որոշ առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը: Ուստի, համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի

Հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները 1 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 5 մեդալ է նվաճել: Հայաստանի ներկայացուցիչներից վստահ մրցելույթներ է ունեցել Պետրոս Աշկարյանը: 65 կգ քաշայինների պայքարում պատանի ըմբիշը հաղթել է բոլոր մրցակիցներին ու նվաճել է ոսկե մեդալ՝

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին

Հանրային քննարկման է ներկայացվել Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցին միացման ձևով վերակազմակերպելու ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Գործընթացի վերաբերյալ պարզաբանումները ներկայացնելու

ՆԶՊ առարկայի հանրապետական և Մենդելեևյան օլիմպիադաների հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

2023 թվականին տեղի ունեցած «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ: «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում 7-ական մասնակիցներ արժանացել են առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների: Անվանական կրթաթոշակներ կստանան

Երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը

Օգոստոսի 12-ին երկրորդ անգամ կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Այն տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում: Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող 18 և բարձր տարիքի անձինք՝

Հայ-ռուսական համալսարանի գիտխորհրդի անդամներին ներկայացվել է նորընտիր ռեկտորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին և երկու գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ հանդիպել են Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում երկու երկրների կրթական գերատեսչությունների ներկայացուցիչները գիտխորհրդի անդամներին ներկայացրել են

«Թուրինյան գործընթաց․դեպի ցկյանս ուսումնառություն» ազգային մեկնարկային հանդիպում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ներկա է եղել «Թուրինյան գործընթաց․դեպի ցկյանս ուսումնառություն» ազգային մեկնարկային հանդիպմանը: Հայաստանը Թուրինյան գործընթացի նոր փուլի ակտիվ մասնակիցն է. գործընթացի մեկնարկը տվել է Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ)՝ հատուկ ուշադրություն