
Հունվարի 20-26-ը Ավստրիայի Գրաց քաղաքում կայացել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանն առաջնությունում ներկայացրել են Սիմոն Սենեկալ-Թինա Կարապետյան պարային զույգը, Անաստասիա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանը: Սիմոն Սենեկալ-Թինա Կարապետյան զույգը պարտադիր ծրագրից հետո 19-րդ արդյունքով (61.25) դուրս է եկել եզրափակիչ: