Լուրեր
Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի մասնակիցների

Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը, որին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները: Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝

Ակադեմիական քաղաքի տրանսպորտային համակարգի խորհրդատվությունը կիրականացնի իտալական «Սիստեմատիկա» ընկերությունը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշման նախագծին։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ակադեմիական քաղաքի տրանսպորտի և

ՀՀ պատվիրակությունն այցելել է Ղազախստանի ազգային թանգարան

Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական, մշակութային հաստատություններ: ՀՀ պատվիրակությունը, մասնավորապես, այցելել է Ղազախստանի ազգային

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Ղազախստանի բարձրագույն կրթության և գիտության նախարարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի բարձրագույն կրթության և գիտության նախարար Սայասատ Նուրբեկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը: Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության խորացմանը՝

Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՀՀ - ԵՄ գործընկերության քննարկումներին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-15-ը Բրյուսելում մասնակցել է Հայաստան - ԵՄ գործընկերության օրակարգի «Մարդկանց միջև շփումներ» հարթակի նոր նախագծի քննարկմանը նվիրված աշխատանքային հանդիպմանն ու «ՀՀ և ԵՄ միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության

«Թումո» և «Աստանա հաբ» կենտրոնների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը, որի կազմում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, այցելել է Ղազախստանի «Աստանա հաբ» միջազգային կենտրոն: ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության անդամներին դիմավորել են Ղազախստանի Հանրապետության թվային

Էլլադա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ Էլլադա Քոչարյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Եվրոպայի գործող չեմպիոն Էլլադա Քոչարյանը մրցաշարի քառորդ եզրափակչում առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Լանա Բոլկվաձեի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:

ՀՀ հանրակրթական դպրոցներին հեծանիվների մատակարարումը շարունակվում է

Մեկնարկել է ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատություններին հեծանիվների մատակարարման երկրորդ փուլը: Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներին հեծանիվների բաշխումն ավարտվել է: Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցներին բաշխվել է 354, Տավուշի՝ 270, իսկ Վայոց

Ղազախստանում հայկական մշակութային օրերի առանցքում Ազնավուրի և Փարաջանովի ստեղծագործական ժառանգության ներկայացումն է. Ժաննա Անդրեասյան

Ղազախստանում այսօր մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը, որին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: Մշակույթի օրերի հանդիսավոր բացմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը