Լուրեր
7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից

Հայաստանի ներկայացուցիչները 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում: Հայաստանի մեծահասակների հավաքականի կազմում Եվրոպայի 19-րդ առաջնության ոսկե մեդալներին արժանացել են Դավիթ Վարդանյանը (65 կգ), Արսեն Բագրյանը

Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը

Հայաստանը 2025 թվականին կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Այս մասին որոշումը կայացվել է մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի՝ Խորվաթիայի Զադար քաղաքում կայացած համաժողովի ընթացքում: Հայաստանի հայտը ներկայացրել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը: Եվրոպայի կարատեի

ՀՀ բուհերի 25 ուսանող կրթաթոշակ ստանալու հնարավորություն կունենա. ստորագրվել է հուշագիր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ԱՄԻՕ բանկ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ: ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ ԱՄԻՕ բանկի կողմից՝

3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից

Հայաստանի սամբոյի տարբեր տարիքային հավաքականները 3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում մայիսի 9-12-ն անցկացված Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունում: Թիմային ընդհանուր հաշվարկով հայ մարզիկները 18 մեդալով զբաղեցրել են

Կայացել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացումը

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում այսօր տեղի է ունեցել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը, Արաքսիա Սվաջյանը, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզաշխարհի

Մայիս Ներսիսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում: Ներսիսյանը եզրափակչում 11:00 հաշվով վստահ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի

Ժաննա Անդրեասյանն այցելել է Սերվանտեսի ինստիտուտ և Կոմպլուտենս համալսարանական քաղաք 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Իսպանիայի Թագավորություն այցի շրջանակում այցելել է Սերվանտեսի ինստիտուտ և Կոմպլուտենս համալսարան: Սերվանտեսի ինստիտուտում նախարարը հանդիպել է միջազգային հարաբերությունների տնօրեն Լուիս Մարինայի հետ: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանում մեծանում է հետաքրքրությունը իսպաներենի և

Քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ՀՀ-ի և Իսպանիայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն Իսպանիայի թագավորություն կատարած այցի շրջանակում հանդիպել է ԻԹ գիտական հետազոտությունների գլխավոր քարտուղար Էվա Օրտեգայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում Հայաստանի և Իսպանիայի միջև համագործակցության զարգացման հնարավորություններին: Նախարար Ժաննա Անդրեասյանը

Երևանում երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի «One Run» միջազգային կիսամարաթոնը

2024 թվականի մայիսի 19-ին Երևանը երկրորդ տարին անընդմեջ կդառնա աշխարհի ամենամասշտաբային կիսամարաթոններից մեկի՝ «One Run»-ի մի մասը։ Նախատեսվում է, որ կիսամարաթոնին ավելի քան 1000 երևանցիներ և հյուրեր կմասնակցեն։ Կիսամարաթոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ գրանցվելով