ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցութամբ կայացել է Ուսանողական մարզական 27-րդ խաղերի ծրագրով երեք ամիս շարունակվող «Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարը, որին մասնակցել են համալսարանական 8 թիմեր:

Չեմպիոնի կոչմանն արժանացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը, որը եզրափակչում 9:6 հաշվով առավելության է հասել Շիրակի համալսարանական թիմի նկատմամբ: Բրոնզե մեդալը նվաճել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը՝ 3-րդ տեղի համար խաղում 7-4 հաշվով հաղթանակ տանելով Ռուս-հայկական համալսարանի թիմի նկատմամբ:

Լիգայի ռմբարկու է ճանաչվել ՀՖԿՍՊԻ ուսանող Տիգրան Գևորգյանը, իսկ լավագույն դարպասապահի մրցանակին արժանացել է Շիրակի համալսարանական թիմի ներկայացուցիչ Հովհաննես Պապիկյանը:

Պարգևատրումն իրականացրել են Հայաստանի ֆուտզալի հավաքականի երկարամյա գլխավոր մարզիչ, ՀՖՖ նախագահի գլխավոր խորհրդական Ռուբեն Նազարեթյանը, ՀՈւՄՖ նախագահ Հովհաննես Գաբրիելյանը և այլք:

Խաղերը կայացել են ԵՊՀ մեծ մարզադահլիճում: Լիգայի գլխավոր մրցավարն էր Սամվել Զարգարյանը: