Լուրեր
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նորանշանակ մշտական համակարգող և ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆղանսուազ Ժակոբին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 2021 թ. աշխարհի փոխչեմպիոն, + 92 կգ քաշային Դավիթ Չալոյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: Հայաստանի ներկայացուցիչը Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընթացող վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակչում մենամարտել է իռլանդացի Մարտին Մաքդոնագի հետ

Տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր կոմիտեի նիստը

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նորաբաց գրասենյակում այսօր տեղի է ունեցել հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի

Ձիասպորտ. հայտնի են արգելքների հաղթահարման Հայաստանի առաջնության հաղթողները

Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս անցկացվել է արգելքների հաղթահարման Հայաստանի առաջնությունը: Մրցութային առաջին և երկրորդ օրերին հանդես են եկել Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնը, «Սիլ» և

Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմասնակցի 3x3 Եվրոպայի առաջնության ընտրական փուլին

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը կմասնակցի 3x3 Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Հայաստանի ընտրանին ընդգրկվել է 1-ին ենթախմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն 8 թիմեր: Հայ բասկետբոլիստներն ուժերը կչափեն Կոսովոյի, Ալբանիայի, Անդորրայի, Ադրբեջանի, Կիպրոսի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի և Մալթայի ընտրանիների հետ:

Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան

Գործադիրի այսօրվա նիստում որոշվել է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերած մարզիկների ամսական սպորտային նպաստը սահմանել 1 մլն դրամ՝ 300 000 ՀՀ դրամի փոխարեն: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունիսի 1-ից: Ներկայում օլիմպիական վարկանիշ ձեռք

Հայաստանը կընդունի հրաձգության Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների առաջնությունը

Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի որոշմամբ 2026 թվականին Երևանում կանցկացվի հրաձգության 10 մ մրցաձևերի Եվրոպայի առաջնությունը, որը կներառի օդամղիչ ատրճանակ, վազող թիրախ և օդամղիչ հրացան ձևերը։ «Սա, իսկապես, մեծ հաջողություն է, որին հասել ենք ԿԳՄՍՆ-ի և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի համատեղ ջանքերով»,-

Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով Մաքսիմ Լոնգանգեին,

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ World Challenge Cup մրցաշարի հաղթող

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձել է Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված World Challenge Cup մրցաշարի հաղթող: Հայաստանի ներկայացուցիչը ոսկե մեդալ է նվաճել օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,500 միավոր։ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված բոլոր 4 մարզիկներն էլ