Լուրեր
Օշականում իրականացվում է «Խեցեգործության պարտեզ» ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Օշականի մշակույթի պալատում մեկնարկել է «Խեցեգործության պարտեզ» ծրագիրը: Ծրագիրը միտված է ապահովելու համայնքի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը, մշակութային կյանքի աշխուժացումը, համայնքի բնակիչների ազատ ժամանցի և զբաղվածության ապահովումը` ոչ նյութական մշակութային ժառանգության գիտելիքների և ունակությունների

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներն այցելել են ԵՊՀ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագրի շուրջ 120 պատանի այցելել է Երևանի պետական համալսարան: «Քայլ դեպի տուն» ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանի

Հովհաննես Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դարձել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող խաղերի կիսաեզրափակչում Բաչկովը պարտվել է ամերիկացի Քեյշոն Դևիսին՝ այդպիսով արժանանալով բրոնզե մեդալի: Եվրոպայի

ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» ամենամյա մրցույթում Հայաստանն արժանացել է մրցանակային տեղերի

Հայաստանը մասնակցել է ԱՊՀ երկրների՝ Ալմաթիում հեռավար անցկացված «Գրքարվեստ» միջազգային մրցույթին, որին ներկայացվել է 50 հրատարակություն՝ ԱՊՀ 6 պետություններից (Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան): Հայաստանը հանդես է եկել 10 անվանակարգերում, ներկայացված գրքերից 8-ն արժանացել են մրցանակային պատվավոր

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը համայնքներում. իրականացվող ծրագրեր

ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքում իրականացվում է «Համայնքահեն ծրագրեր և ոչ նյութական մշակութային ժառանգության կարողությունների զարգացում համայնքային կազմակերպությունների համար» ծրագիրը: Այն նախատեսում է համայնքային զարգացման ծրագրերում ոչ նյութական մշակութային ժառանգության ներգրավման հնարավորությունների մասին իրազեկման և գործնական կարողությունների

«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». ՀԵՊԹ-ի նվագախումբն ու արտիստները համերգներով հանդես են եկել Գեղարքունիքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի երգի պետական թատրոնի նվագախումբն ու արտիստները «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում հուլիսի 29-30-ին համերգներով

«Հզոր ենք, երբ միասին ենք». ռազմահայրենասիրական հավաք պոլիտեխնիկցիների համար

Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարանական ճամբարում օգոստոսի 2-7-ն անցկացվում է «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաք: Միջոցառումն իրականացնում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ուսանողական խորհուրդը՝ Հայաստանի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար: Հավաքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև

Տոկիո-2020. Արսեն Հարությունյանն ավարտեց մրցելույթը

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը (57 կգ) դուրս է մնացել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալային պայքարից: Տոկիոյում ընթացող խաղերի մեկնարկային գոտեմարտում Հարությունյանը 1;6 հաշվով պարտվել է Մոնղոլիայի ներկայացուցիչ Էրդենեբատ Բեկբայարին: Հայ ըմբիշը բրոնզե մեդալի

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-րդ կինոփառատոնը կանցկացվի երկու փուլով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի», Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը երկու փուլով՝ օգոստոսի 2-ից նոյեմբերի 2-ը և նոյեմբերի 2-6-ն առցանց (օնլայն) ձևաչափով կանցկացնի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային