
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով երկարաժամկետ համագործակցություն է սահմանվել Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ֆիլմերի պահպանման, թվայնացման և հանրահռչակման ուղղությամբ: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը և