Լուրեր
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն ընդունել է Բուլղարիայի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նիկոլայ Պավլովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Բուլղարիայի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նիկոլայ Պավլովին, որը Հայաստան է ժամանել Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» («Living Smart-Empowering Youth») համաժողովին մասնակցելու համար: Կողմերը

«Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին»` համաժողով նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին

Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված` «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» («Living Smart-Empowering Youth») համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության,

Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել, իսկ Արթուր Թովմասյանը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակվում է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: Հոկտեմբերի 7-ին ավարտվել է տղամարդկանց մրցաշարի որակավորման փուլը: Արթուր Թովմասյանն օղակների վարժությունում վաստակել է 14.566 միավոր և 8-րդ տեղով

WCIT 2019. ԿԳՄՍՆ տաղավարը ներկայացնում է նորարարական կրթությունը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող World Congress on Information Technology (WCIT) 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացել է կրթական նորարարությունների տաղավարով: Նախարար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել համաժողովին, շրջել տաղավարում: Միջոցառման

Սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 18 ներկայացուցիչ

Հոկտեմբերի 10-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալու է սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը: Հայաստանն առաջնությունում ներկայացնելու է 18 մարզիկ: Երիտասարդների առաջնությունում մեդալների համար պայքարելու են Կարեն Սարգսյանը (52 կգ), Դավիթ Իսրայելյանը (57 կգ), Նարեկ Դալլաքյանը (62 կգ), Դավիթ Գաբրիելյանը (68

Ուսուցիչները պետք է ազատ լինեն իրենց գործունեության, ստեղծարարության ու նորարարության մեջ. Արայիկ Հարությունյան

Հոկտեմբերի 5-ին նշվում է «Ուսուցչի օրը»: Տոնի նախօրեին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին ներկա է գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը շնորհավորանքի խոսքում հատուկ ընդգծել է ուսուցչի դերակատարումը կրթության կազմակերպման

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա.Անափիոսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակության

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա.Անափիոսյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ մեր երկրում առաքելությունն ավարտող տնօրեն Շեյն Ռոզենտալին, նրան փոխարինող Պաոլո Սպանտիգատիին և ծրագրերի համակարգող Գոհար Մուսայելյանին: Ողջունելով հյուրերին նախարարությունում՝