Լուրեր
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ կրթության և մշակույթի հարցերով տեղակալներին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում սեպտեմբերի 2-4-ն ընթացող «Թվային կրթության շաբաթ» ամենամյա համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ կրթության և մշակույթի հարցերով տեղակալների հետ։ Հանդիպումներին մասնակցել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը, Կրթական

Ժաննա Անդրեասյանն այցելել է Ճապոնիայում բացված առաջին Թումո կենտրոն

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գունմա պրեֆեկտուրայի Տակասակի քաղաքում այս տարվա հուլիսին բացված Թումո կենտրոն։ Նախարարը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը և ուսումնական գործընթացի առանձնահատկություններին։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Ասիայում

«Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով-Ս. Փարաջանով» ֆիլմի ամերիկյան պրեմիերաներ՝ Նյու Ջերսիում և Սիեթլում

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ստեղծված «Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմն առաջին անգամ փառատոնային ձևաչափով կցուցադրվի նաև ԱՄՆ–ում։ Հայ-ֆրանսիական համատեղ արտադրությամբ նկարահանված «Բումերանգ Մեդիա.ամ» ընկերության ֆիլմի

Գեղարվեստական տպագրության 5-րդ միջազգային Բիենալեում կներկայացվի գեղարվեստական տպագրության ավելի քան 420 աշխատանք՝ 48 երկրից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 5-ից մեկնարկում է «Գեղարվեստական տպագրության հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025» նախագիծը: Միջոցառման գլխավոր գործընկերներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: Երևանյան Բիենալեի շրջանակում կներկայացվեն աշխարհի 48 երկրի

Կրթական ծրագրեր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում

Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն իրականացնում է նոր կրթական ծրագրեր՝ դպրոցահասակ երեխաների տարբեր տարիքային խմբերի համար: 12 կրթական ծրագրի միջոցով երեխաները հնարավորություն ունեն ինտերակտիվ խաղերով բացահայտելու Վարպետի ստեղծագործական գործունեությունը, ծանոթանալու նրա կենսագրությանը: Մասնավորապես՝ «Ազգային

Հաստատվել է ՄԿՈՒ մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը։ Համաձայն հրամանի՝ ատեստավորումը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերին 6-ին

Կրթաթոշակների տրամադրման մրցույթ՝ Ճապոնիայի համալսարաններում ուսանելու նպատակով

«Ճապոնիայի 2026 ֆիսկալ տարի․ կայուն զարգացման նպատակների համաշխարհային առաջնորդ» (SDGs Global Leader JFY 2026) խորագրով ծրագրի շրջանակում հայտարարվում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ՝ Ճապոնիայի համալսարանների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում (Ph.D.) ուսանելու նպատակով: Ծրագիրը նախատեսված է պետական պաշտոնյաների և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 5-7-ը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 5-7-ը տեղի կունենա Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը, որը կանցկացվի Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում (գրքի տոնավաճառը՝ Հանրապետության հրապարակում՝ թանգարանների դիմացի կամարաշարի տակ): Փառատոնի ծրագրում նախատեսված Է 50

Հունգարերենի անվճար դասընթացներ՝ ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների համար

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում գործող Հունգարական մշակութային կենտրոնը հրավիրում է ուսանողներին և ավագ դպրոցի աշակերտներին՝ մասնակցելու հունգարերենի անվճար դասընթացների։ Դասընթացները կանցկացվեն Հունգարական մշակութային կենտրոնում (հասցե՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Տիգրան Մեծ 17, 4-րդ