Լուրեր
Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայ ծանրորդները սկսել են պայքարը Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում: Մրցումային առաջին օրը կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների պայքարում երկամարտի 204 կգ արդյունքով արժանացել է բրոնզե մեդալի: Պոկում վարժությունում Ալեքսանդրան գլխավերևում պահել

Քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնատար այլ անձինք: Քննարկվել են դպրոցների և մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, ինչպես

Սպարտակիադա․ 7-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ. հայտնի են սեղանի թենիսի, հնգամարտի և շախմատի մրցումները

Սպարտակիադայի ծրագրով կայացել են ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սեղանի թենիսի, աթլետիկական հնգամատի և շախմատի հանրապետական՝ եզրափակիչ փուլի մրցումները: Սեղանի թենիսի եզրափակիչ մրցումներն անցկացվել են «Դինամո» մարզահամալիրում: Թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել է

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները 2025 թ. մայիսի 5–ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն

Վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնությանը 16 թիմեր կմասնակցեն. կայացել է վիճակահանությունը

Երևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի և ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Երևան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի

Միասնական ընթացակարգ՝ տնօրենների հավաստագրման համար. քննարկում ԱԺ-ում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Կրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը, որը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նա նշել է՝ 1-ին ընթերցումից հետո

Բասկետբոլի Եվրոպայի Մ-20 B դիվիզիոն. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը

Երևանում հուլիսի 11-20-ը կկայանա բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը: Հայաստանի հավաքականը ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հետ: Առաջին հանդիպումը մեր ընտրանին