«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը շարունակվում է: Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում խաղերին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:
Վոլեյբոլի լիգան անցկացվում է 6-7-րդ դասարանների (2013-2014 թվականներին ծնված աշակերտներ) և 8-9-րդ դասարանների (2011-2012 թվականներին ծնված աշակերտներ) տարիքային խմբերի դպրոցականների միջև:
Ներկայացնում ենք երրորդ օրվա արդյունքները.
1-ին տարիքային խումբ՝
Երևան (Երևանի թիվ 177 հիմնական դպրոց)-Գեղարքունիք (Լուսակունքի միջնակարգ դպրոց)՝ 2:0
Սյունիք (Կապանի թիվ 13 հիմնական դպրոց)-Արարատ (Նորաշենի միջնակարգ դպրոց)՝ 0:2
2-րդ տարիքային խումբ՝
Լոռի (Թեղուտի միջնակարգ դպրոց)-Երևան (Երևանի թիվ 177 հիմնական դպրոց)՝ 0:2
Արարատ (Նորաշենի միջնակարգ դպրոց)- Արմավիր (Արազափի միջնակարգ դպրոց)՝ 2:1
Եզրափակիչ խաղերը տեղի կունենան վաղը՝ դեկտեմբերի 25-ին: