Գնահատման և թեստավորման կենտրոնը կազմակերպել է «Ավարտական և ընդունելության քննությունների, արտաքին գնահատման և ուսուցիչների կամավոր ատեստավորման կազմակերպման հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները» թեմայով եռօրյա աշխատաժողով։

Աշխատաժողովին մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ԳԹԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների կրթության ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ինչպես նաև հանրակրթական դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ։

Աշխատաժողովի ընթացքում համակողմանիորեն քննարկվել են ավարտական և միասնական քննությունների, արտաքին գնահատման, ինչպես նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացների կազմակերպման բովանդակային հիմնախնդիրները՝ նախանշելով զարգացման հնարավոր ուղիները։

Աշխատանքային երեք օրերի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները՝ անդրադառնալով վերը նշված գործընթացներին առնչվող հիմնական խնդիրներին, կազմակերպչական և մասնագիտական բարելավման հարցերին։

Աշխատաժողովը կարևոր հարթակ է հանդիսացել ոլորտի տարբեր դերակատարների միջև փորձի փոխանակման, մասնագիտական երկխոսության խորացման և կրթական գնահատման համակարգի շարունակական բարելավման համար։