Լուրեր
Հայաստանը 7 ներկայացուցիչ ունի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

Ռումինիայի Յասի քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում է 29 երկրի 117 շախմատիստ։ Հայաստանն առաջնությունում ունի 7 ներկայացուցիչ՝ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա

Մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովի անդամների ընտրությունը

«Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողով ձևավորելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ուսուցչական կազմակերպությունների ընտրության մրցույթ: ՀՀ հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հաստատությունների բարձր արդյունքներ արձանագրած մանկավարժների խրախուսման համար նախատեսված «Տարվա լավագույնները» մրցույթն անցկացվում է ՀՀ

Բաց քննարկում՝ երիտասարդների հնարավորությունների և հիմնախնդիրների վերաբերյալ

Օգոստոսի 12-ը Երիտասարդների միջազգային օրն է։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Լոֆթ» կենտրոնի հետ համատեղ նախատեսում է բաց քննարկում շուրջ 150 երիտասարդի մասնակցությամբ նրանց ներուժի, հնարավորությունների և հիմնախնդիրների վերաբերյալ: Այս տարի Երիտասարդության միջազգային օրը կրում

«Կանայք միջազգային անվտանգությունում` Արևելյան գործընկերության համար» ծրագրին մասնակցելու հրավեր

Լեհաստանում կիրականացվի «Կանայք միջազգային անվտանգությունում՝ Արևելյան գործընկերության համար» (WISEP) 6-ամսյա դրամաշնորհային ուսումնական ծրագիրը: Այն նախատեսված է Արևելյան գործընկերության 6 երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) կին ներկայացուցիչների համար: Ծրագրին կարող են դիմել 25-44 տարեկան իգական սեռի անձինք, որոնց

ՃՇՀԱՀ-ն մասնակցում է սեյսմիկ անվտանգության ապահովման միջազգային նախագծին

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչները, կարևորելով սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտում միջազգային համագործակցությունը և արդիական փորձի կիրառումը

7 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

28-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի թիմի մասնակիցները նվաճել են 1 ոսկե և 6 արծաթե մեդալ: Օլիմպիադան անցկացվել է առցանց, մասնակցել է շուրջ 590 ուսանող՝ աշխարհի ավելի քան 100 համալսարանից: Երևանի պետական համալսարանի ուսանող Վահան Մարտիրոսյանն արժանացել

Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 4 մեդալ

Տոկիոյում կայացած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի 17 մարզիկներից 4-ը վերադարձան մեդալներով: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեցին արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալ:

Ասպիրանտներն ու հայցորդները կստանան աջակցություն․ երկարաձգվել է հայտերի ընդունման ժամկետը

Պետությունը կաջակցի հետազոտություններ ներկայացրած ասպիրանտներին և հայցորդներին։ Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն մարտի 30-ին հայտարարել էր «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2021» մրցույթը, որի հայտերի ընդունման ժամկետը կրկին

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներն այցելել են ԵՊՀ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագրի շուրջ 120 պատանի այցելել է Երևանի պետական համալսարան: «Քայլ դեպի տուն» ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանի