Լուրեր
Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. 5 գաղափար ստացել է դրամական խրախուսանք

Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը: «100

Հաշմանդամություն ունեցող մարզիկները որոշել են սեղմում հենարանից վարժության Հայաստանի չեմպիոններին

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի հետ համատեղ արդեն չորրորդ անգամ անցկացրել է սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնությունը։ Առաջնությանը հաշմանդամություն ունեցող 66 մարզիկ է մասնակցել՝ 12 աղջիկ և 54 տղա Արցախից և Հայաստանի

Հայաստանում անցկացվել է անվասայլակներով բասկետբոլի ու հաշմանդամ անձանց սեղանի թենիսի առաջնությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի և Հայաստանի անվասայլակներով բասկետբոլի ֆեդերացիայի համատեղ ջանքերով Հայաստանում առաջին անգամ անցկացվել է Հայաստանի անվասայլակներով բասկետբոլի ազգային առաջնությունը։ Առաջնությանը մասնակցել է հայկական 4 թիմ, ևս մեկ թիմ՝ որպես հյուր, մասնակցել է Վրաստանից։ Եռօրյա

Երիտասարդական ֆորում՝ նվիրված Կամավորների միջազգային օրվան

Դեկտեմբերի 5-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Կամավորների միջազգային օր։ Այս առիթով «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի և ՄԵԿ երիտասարդական հարթակի հետ համատեղ անցկացրել է «Հայաստանում կամավորության

Սլովենիայում առցանց ձևաչափով և ՀՀ համանախագահությամբ կայացել է Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի LXXVIII նիստը

Տեղի է ունեցել Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի (ԲԳՀԽ) հերթական նիստը, որը հյուրընկալել և համակարգել է Սլովենիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ համանախագահությամբ: Քովիդ-19 համավարակով պայմանավորված՝ նիստն անցկացվել է առցանց ձևաչափով: Այն համանախագահել են Սլովենիայի Հանրապետությունը՝ որպես հյուրընկալող երկիր, և Հայաստանի

ՄԹ շրջանավարտները՝ ի նպաստ  Հայաստանի

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է Միացյալ Թագավորության «Շրջանավարտների մրցանակ» մրցանակաբաշխությունը: «Շրջանավարտների մրցանակ 2021-22»-ի հանձնման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել և մրցանակաբաշխությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Մեծ

Բասկետբոլի Ա լիգա․ «Էրեբունին» ընդհատեց «Ուրարտուի» անպարտելիության շարքը

Շարունակվում է բասկետբոլի VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս մի քանի հանդիպում է կայացել։ «Էրեբունին» նախ 87-77 հաշվով առավելության է հասել «ԲԿՄԱ» ակումբի նկատմամբ, ապա 120-118 հաշվով հաղթել է առաջատար «Ուրարտուին»՝ ընդհատելով վերջինիս հաղթանակների

Ընդդեմ թրաֆիքինգի. ամփոփվել են լրագրողական մրցույթի արդյունքները

Տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթը և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող մրցույթի արդյունքներն ամփոփվել են Ստրկության դեմ պայքարի միջազգային օրը՝ դեկտեմբերի 2-ին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան

Միջազգային գիտագործնական ֆորում՝ «Ռուսաց լեզուն և XXI դարի գլոբալ մարտահրավերները եվրասիական տարածքում»

2021 թ. դեկտեմբերի 20-21-ը Ռուսաստանի պետական ​​հումանիտար համալսարանը՝ Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի, Հայաստանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական ​​մանկավարժական համալսարանի, Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների