Լուրեր
«Դպրոցականների բասկետբոլի լիգա». մրցումային երկրորդ օրվա արդյունքները

Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը: Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները. Առաջին տարիքային խումբ՝ Արարատի թիվ 4 հիմնական դպրոց

Վարչապետն այցելել է Վայոց ձորի և Արարատի մարզերի մի շարք կրթական հաստատություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի և Արարատի մարզեր՝ ծանոթանալու տարբեր բնակավայրերում իրականացված ծրագրերին: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Երկրի ղեկավարն այցելել է Արարատի մարզ, որտեղ ներկա է եղել Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի

«Դպրոցականների բասկետբոլի լիգա». մեկնարկել է եզրափակիչ փուլը

Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը: Մրցումային առաջին օրը գրանցվել են հետևյալ արդյունքները. Առաջին տարիքային խումբ՝ Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ. 2026-2027 ուստարվա ընդունելություն՝ մագիստրատուրայի ծրագրերով

ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ/МГИМО/) Դիվանագիտական ակադեմիան հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն՝ մագիստրատուրայի ծրագրերով: Տրամադրվում են սահմանափակ քանակությամբ տեղեր՝ կախված ընդունելության քննություններում դիմորդների արդյունքներից: ՀՀ-ին հատկացված քվոտաներով ուսումն անվճար է, սակայն ուսումնառության ամբողջ

ԱԺ-ում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ լիագումար նիստում քննարկվել է ««Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է

Հասմիկ Ավագյանը հաջողություն է մաղթել բռնցքամարտիկներին

Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն ապրիլի 20-26-ը Բրազիլիայի Ֆոս դու Իգուասու քաղաքում կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ներկա է եղել հավաքականի մարզմանը, զրուցել մարզիկների և մարզիչների հետ՝ հաջողություն մաղթելով

Հանդիպում ՀՀ բուհերի ռեկտորների հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ բուհերի ռեկտորների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել է առաջիկայում Հայաստանում նախատեսվող Եվրոպական քաղաքական ժողովին և ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցությանը և գործունեությանն առնչվող հարցեր։

ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայաստանում «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի կառուցման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբելյանն այսօր այցելել են Հրազդան մարզադաշտին հարող տարածքում կառուցվող «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիա՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։ ԿԳՄՍ նախարարին ուղեկցել է նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին

Ապրիլի 14-ից մեկնարկում է ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը: Մրցումները կանցկացվեն Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում: Յուրաքանչյուր մարզից և Երևան քաղաքից եզրափակիչ փուլին կմասնակցեն յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղեր գրաված թիմերը: