Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է Ազգային կրթաթոշակային ծրագիր (NSP)՝ ուսանողների, հետազոտողների, համալսարանների դասախոսների և արվեստագետների համար: Կրթաթոշակային ծրագիրը ֆինանսավորում է Սլովակիայի Հանրապետության կրթության, գիտության, հետազոտությունների և սպորտի նախարարությունը: Դիմումների
Ազատ ոճի ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշայինների եզրափակչում Հարությունյանը 15:3 հաշվով հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի նկատմամբ և դարձել ոսկե մեդալակիր: 22-ամյա ըմբիշը
Երևանում մայիսին կայանալիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանն ընդառաջ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ու եվրոպական ֆեդերացիայի ղեկավարները հանդիպել են լրագրողների հետ,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ հանդիպելու բուհի հոգաբարձուների խորհրդի անդամների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Նախարարը շնորհավորել
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրման նոր չափանիշների և ընթացակարգի փոփոխության հարցերը քննարկվել են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) հրավիրված հանդիպման ժամանակ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է հրաձգության Հայաստանի հավաքականին, որը 7 ոսկե և 3 արծաթե մեդալով է վերադարձել Նորվեգիայում կայացած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունից: Թիմային հաշվարկով էլ Հայաստանն աննախադեպ արդյունք է գրանցել՝ զբաղեցնելով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է ունեցել Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական հարցերի շուրջ: Խորհրդակցությանը մասնակցել են բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) գործադիր տնօրեն Ալեքսանդր Եգորովը, EUBC մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչը,
Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը» մարտի 21-27-ն առցանց կազմակերպել էր «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնը, որին ներկայացվել էր մասնակցության 915 հայտ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից և Ղազախստանի Հանրապետությունից։ Հայաստանը ներկայացնում էր «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը, որի կազմում էին
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայ ըմբիշներն արդեն իսկ 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: 70 կգ քաշայինների եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը գոտեմարտել է վրացի Զուրաբ Յակոբիշվիլիի հետ և 1:2 հաշվով