ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նախարարը ողջունել է ներկաներին
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցել է Հայաստանի և ևս 7 երկրի շուրջ 130 ներկայացուցիչ:
Հայաստանի դահուկային սպորտի հավաքականը փետրվարի 22-ից մարտի 5-ը Սլովենիայում կմասնակցի դահուկավազքի աշխարհի առաջնությանը: Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Կատյա Գալստյանը, Թադևոս Պողոսյանը, Սպարտակ Ոսկանյանը և Աննա Ռաշոյանը։ Հավաքականի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանը թիմին կմիանա փետրվարի 25-ին։ Միքայել
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնել է Գերմանիայի Կոտբուս քաղաք, որտեղ փետրվարի 23-26-ը կկայանա առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը։ Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը: Թիմը հանդես
«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկումների շարքը շարունակվել է կրթության ոլորտի զարգացման գործընկերների մասնակցությամբ կազմակերպված հերթական հանդիպմամբ։ Հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ասիական
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչև 23 տարեկանների հավաքականը 9 մեդալ է նվաճել Ռուսաստանի Ռյազան քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում: Հայաստանի թիմը մրցաշարին մասնակցել է 11 ըմբիշներով, որոնք նվաճել են 6 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Մրցաշարում հաղթողի կոչումը
Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցականների շրջանում անցկացրել է հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով: Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող էր ներկայացնել մինչև 1 րոպե
Հանգստյան օրերին կայացել են Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնության 2022/23 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումները: Չեմպիոնի կոչումը նվաճել է «Հատիսը»՝ կանանց կանոնավոր առաջնության եզրափակչում 73-68 հաշվով առավելության հասնելով «Լես Ֆոքսիսի» նկատմամբ: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Ակիմա Ռիչարդսը «Լես Ֆոքսիս» ակումբից՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Գիրք նվիրելու օրվա շրջանակում այցելել են Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց։ Նախարարը դպրոցի գրադարանին նվիրել է բրալյան գրքեր՝