Լուրեր
Ծանրամարտի պատանեկան հավաքականը թիմային առաջին հորիզոնականն է զբաղեցրել աշխարհի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի Մ17 տարեկանների առաջնությունում զբաղեցրել է թիմային առաջին հորիզոնականը: Հայ պատանի ծանրորդները 6 մեդալ են նվաճել երկամարտում: Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող է ճանաչվել 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը, +102 կգ քաշային

Մարմնամարզիկները 2 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Թուրքիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում

Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականը Թուրքիայում մասնակցել է աշխարհի երկրորդ առաջնությանը և նվաճել 2 ոսկե ու 1 արծաթե մեդալ: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող է դարձել Համլետ Մանուկյանը՝

Միջնաժամկետ բյուջետային հայտում առաջարկվում են կրթական մի շարք նոր նախաձեռնություններ

ԿԳՄՍՆ-ում անցկացվել է կրթության ոլորտի 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումը։ Ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար քննարկումը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է

Խրախուսելով սպորտն ու առողջ ապրելակերպը․ հայտնի են դարձել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի հաղթողները

Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում երկրորդ անգամ անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը։ Կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում հայտնի են դարձել եզրափակիչ փուլի հաղթողները, որոնց պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության,

Հայ ծանրորդները հերթական մեդալներն են նվաճել աշխարհի պատանեկան առաջնությունում

Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են հաջող ելույթները: Տղամարդկանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչներ, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանն ու 96 կգ քաշային Աշոտ Մարգարյանը բրոնզե մեդալներ են նվաճել: Մովսիսյանը երկամարտի 306 կգ (140+166) արդյունքով

Երկարաձգվել է դասագրքերի ստեղծման դրամաշնորհի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման նպատակով դրամաշնորհի հատկացման մրցույթ, որի հայտերի ներկայացման ժամկետը

Չարենցավանում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը

Սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզման նպատակով ապրիլի 1-2-ը Չարենցավանում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը: Մրցաշարին կմասնակցեն կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում մարզային ընտրական փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները: Մրցումները

«Հնարավորությունների հարթակ» V դպրոցական գիտահետազոտական գիտաժողով

Մայիսի 12-ին տեղի կունենա «Հնարավորությունների հարթակ» V դպրոցական գիտահետազոտական գիտաժողովը, որին կարող են մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-12-րդ դասարանների աշակերտները։ ՀՀ մարզերից և այլ երկրներից դիմող աշակերտները կարող են մասնակցել հեռավար։ Կարելի է