Մայիսի 12-ին տեղի կունենա «Հնարավորությունների հարթակ» V դպրոցական գիտահետազոտական գիտաժողովը, որին կարող են մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-12-րդ դասարանների աշակերտները։

ՀՀ մարզերից և այլ երկրներից դիմող աշակերտները կարող են մասնակցել հեռավար։ Կարելի է ներկայացնել ինչպես անհատական, այնպես էլ թիմային (մինչև 3 աշակերտ) աշխատանքներ։

Գիտաժողովի նպատակն է պատանեկան գիտահետազոտական գործունեության ակտիվացումն ու տարածումը, սովորողների մոտիվացիայի բարձրացումը կրթական գործունեության նկատմամբ, գիտելիքների խորացումը գիտության այս կամ այն բնագավառում։

Գիտաժողովի մասնախմբերն են՝

  • բնական գիտություններ,
  • տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաներ (ՏՀՏ) և մաթեմատիկա,
  • հասարակագիտություն և պատմություն,
  • լեզվաբանություն:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը։
Ելույթի տևողությունը՝ մինչև 7 րոպե։
Գիտաժողովի աշխատանքի սկիզբը՝ մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ին։
Գիտաժողովի անցկացման վայրը՝ Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի Երիցյան վարժարան (Երևան, Վարդանանց փ. 17)։

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3Zqc4wl կամ մինչև մայիսի 10-ն ուղարկել հայտ cto@msu.am էլեկտրոնային հասցեին:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://school.msu.am/

Կանոնակարգ