Սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզման նպատակով ապրիլի 1-2-ը Չարենցավանում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը:

Մրցաշարին կմասնակցեն կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում մարզային ընտրական փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները: Մրցումները կմեկնարկեն ժամը 11:00-ից: Կիսաեզրափակիչները և եզրափակիչները նախատեսված են ապրիլի 2-ին:

Մասնակիցներին պետք է ներկայանան երկու ժամ շուտ՝ անձը հաստատող փաստաթղթերով՝

  • անձնագիր կամ ծննդյան վկայական,
  • յուրաքանչյուր թիմի մասնակիցը պետք է ունենա տվյալ մարզի գրանցում, աշխատանքի կամ փաստացի բնակության վայրից տեղեկանք,
  • բժշկի թույլատվություն:

Հիշեցնենք՝ Հայաստանի 10 մարզում և Երևանում անցկացված մրցաշարի առաջին` մարզային ընտրական փուլի մրցումներին շուրջ 2070 անձ է մասնակցել:

Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 600 մասնակից, երկրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 235 մասնակից, իսկ երրորդ տեղում՝ Շիրակի մարզը՝ 205 մասնակից:

Մրցաշարն անցկացվում է երկու տարիքային խմբերով.

  • 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1983-2005 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,
  • 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1982 թ. ծնված) կանայք և տղամարդիկ:

Նշենք՝ մրցաշարին պրոֆեսիոնալ մարզիկների խումբ չի մասնակցի:

Երկրորդ՝ եզրափակիչ փուլին, երկու տարիքային խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կստանան ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, գավաթներ, մեդալներ և դրամական պարգևներ.

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
5-10-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն: