Լուրեր
Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի բաց առաջնության հաղթողները

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում օրերս կայացել է գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների բաց առաջնությունը: Մրցաշարին շուրջ 80 մարզիկ է մասնակցել Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից, Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից, Գյումրիի և Վանաձորի մարզադպրոցներից: Առաջնությունն անցկացվել է առանց տարիքային սահմանափակման:

Ռ. Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի վերանորոգված լսարաններն անվանակոչվել են անվանի կոմպոզիտորների անուններով

Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,

Ծաղկաձորում անցկացվել է ձյան վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ծաղկաձորի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տարածքում փետրվարի 10-12-ն անցկացվել է Հայաստանի ձյան վոլեյբոլի կանանց և տղամարդկանց առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են տղամարդկանց և կանանց 8-ական թիմեր: 1-ից 6-րդ տեղերը գրաված թիմերին

Հաստատվել է դպրոցի տնօրենի նշանակման նոր կարգը

ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգը: Նոր կարգավորումները տարածվում են որոշումն

Հայ դպրոցականները մասնակցել են Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադային և արժանացել մեդալների

Օլիմպիադան անցկացվել է 2023 թ․ փետրվարի 1-ից 10-ը՝ առցանց ձևաչափով։ Մասնակցել են 25 պետությունների 1300-ից ավելի աշակերտներ։ Հայաստանը ներկայացրել են 4 ուսումնական հաստատությունների (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, Քվանտ վարժարան, ՀԱՊՀ ավագ դպրոց և Գյումրու Ֆոտոն վարժարան) 7 թիմերի

Կառավարությունը լրացուցիչ գումար կհատկացնի ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման համար

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը լրացուցիչ շուրջ 214,6 մլն դրամ գումար հատկացնելու նախագիծը՝ 2023 թվականին Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության պատշաճ կազմակերպման և անցկացման համար: Հայաստանի Հանրապետության՝ 2023 թվականի պետական բյուջեով Երևանում

Կայացել է Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի առաջին նիստը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոմիտեի ընդլայնված կազմով առաջին նիստը: Նիստին մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միասնական ծրագիր իրականացնելու հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի հերթական նիստը: Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ նախարարության համակարգման, այդ թվում՝ առաջնահերթաբար կրթության

«Մենք ակնկալում ենք արդյունավետ կառավարում՝ գործառույթների և պատասխանատվության հստակ բաշխմամբ». Արաքսիա Սվաջյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային խորհրդակցության է հրավիրել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության, ֆինանսական և իրավաբանության ոլորտային պատասխանատուներին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով