Լուրեր
Ծանրամարտի պատանիների և երիտասարդների ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը, Ժորա Գրիգորյանն ու Գառնիկ Չոլակյանը՝ ոսկե մեդալակիրներ

Հայաստանի ծանրամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականները հաջող են մեկնարկել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել է կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ)՝ երկամարտի 200 կգ արդյունքով դառնալով ոսկե մեդալակիր:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտն ամբողջությամբ փոխարինվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` ծանոթանալու կատարված հիմնանորոգման աշխատանքներին։ Մասնավորապես ամբողջությամբ փոխարինվել է օպերային թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտը, ինչպես նաև հիմնանորոգվել է շենքի տանիքը։

Ստեղծարար ոլորտի զարգացմանը միտված նոր ծրագիր

Հոկտեմբերի 25-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում ազդարարվել է «Advocacy Society for the Arts» (ԱՍԱ) համաժողովը: Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և

Ֆրանսիացի գործընկերների հետ քննարկվել է Մինաս Ավետիսյանի ծննդավայրում արվեստների կացարանի ստեղծման նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուրդելի թանգարանի տնօրեն Օֆելի Ֆերլիե-Բուային և «Փարիզի թանգարաններ» հաստատության միջազգային և տարածքային բաժնի տնօրեն Սելին Մարշանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության

Սերգեյ Փարաջանովի նամակների և սցենարների «Ազատություն» ժողովածուն հրատարակվել է լատվիերենով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակում Լատվիայում լույս է տեսել Սերգեյ Փարաջանովի նամակների և սցենարների «Ազատություն» ժողովածուն: Գրքի թարգմանիչն Իլզե Պաեգլե-Մկրտչյանն է, լույս է ընծայել «Պետերգայլիս» հրատարակչությունը: https://www.petergailis.lv/ «Անուրանալի

«ՌեԱ» փառատոնի շրջանակում մեկնարկել է ReA Comics Art ծրագիրը

«ՌեԱ» 16-րդ փառատոնի շրջանակում հոկտեմբերի 23-ին Հայաստանի նկարիչների միությունում ազդարարվել է ReA Comics Art ցուցահանդեսային ծրագիրը, որի նպատակը հայկական պատկերապատման արվեստի զարգացման խթանումն է։ Ցուցադրության բացմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: «Մենք վստահ քայլերով շարժվում

Երևանում կանցկացվի Կիոկուշին կարատեի Եվրոպայի 36-րդ բաց առաջնությունը

Հոկտեմբերի 26-27-ը Երևանի «Միկա» մարզահամալիրում կկայանա Կիոկուշին կարատեի պատանիների, երիտասարդների և մեծահասակների Եվրոպայի 36-րդ բաց առաջնությունը: Առաջնությանը 15 երկրի ավելի քան 400 մարզիկներ կմասնակցեն: Հայաստանի հավաքականի կազմում 12-17, 17-21 ու 21-ից բարձր տարիքային խմբերում հանդես

Համերգ՝ երգեհոնային միջազգային փառատոնի շրջանակում

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոլանդական «Ֆլենտրոպ» երգեհոնի հիմնանորոգումից հետո կայացել է առաջին համերգը։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԿԳՄՍ նախարարության կողմից և իրականացվել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան հետ համագործակցությամբ։ Համերգը կայացել է Վահագն Ստամբոլցյանի անվան

Ալֆրեդ Քոչարյանը ծանոթացել է ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում ներկայացված ցուցանմուշներին

ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում գործում է թանգարանային ցուցադրություն, որն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։ Աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին․ տեղում պահպանված ցուցանմուշների, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանի կողմից հիմնականում նվիրատվությունների միջոցով