Մարտի 15-26-ը Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի 10 ներկայացուցիչ:
3 խաղափուլից հետո գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 2.5 միավոր:
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը և միջազգային վարպետներ Արթուր Դավթյանն ու Արսեն Դավթյանը վաստակել են 2 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետներ Սարգիս Սարգսյանը և Հայկ Երիցյանն ունեն 1.5 միավոր, իսկ վարպետության թեկնածու Վահան Նալբանդյանը՝ 1 միավոր:
4-րդ խաղափուլը կմեկնարկի մարտի 18-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:
Առաջնությանը մասնակցում է 40 երկրի 375 շախմատիստ: