ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հրավիրում է ՀՀ բոլոր մարզերից տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և երիտասարդության ոլորտի ներկայացուցիչներին՝ մասնակցելու 50/50 ձևաչափով «Երիտասարդական տեղական քաղաքականության մշակում, համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպում և երիտասարդների մասնակցություն» խորագրով դասընթացին:
Դասընթացի նպատակն է նպաստել Հայաստանում երիտասարդական տեղական քաղաքականությունների մշակմանը և համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպմանը տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացման միջոցով։
Ի՞նչ սպասել դասընթացից.
- երիտասարդական տեղական քաղաքականության սկզբունքների և մշակման մասին իրազեկվածություն,
- համայնքային երիտասարդական աշխատանքի հնարավոր մոդելների և առանձնահատկությունների, ինչպես նաև երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով ԿԳՄՍՆ-ի կողմից դրամաշնորհային ծրագրի հայտի լրացման, հաշվետվությունների ներկայացման կարգի ու առանձնահատկությունների մասին տեսական գիտելիքներ և կիրառելի հմտություններ,
- երիտասարդների մասնակցության վերաբերյալ ընկալումներ,
- ներհամայնքային և միջհամայնքային կապերի ստեղծման, համախոհների և հավասարակիցների միջավայրում փորձի փոխանակման հնարավորություն,
- երիտասարդական ոլորտի երկարամյա փորձառություն ունեցող մասնագետների կողմից մշակված ոչ ֆորմալ ուսուցման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով կրթական ծրագիր:
Ովքե՞ր կարող են դիմել.
Դիմում հայտը պետք է ներկայացնել համայնքի անունից՝ հայտի մեջ միաժամանակ ներառելով համայնքից առաջադրվող չորս մասնակիցների՝ ՏԻՄ և երիտասարդական ոլորտի երկուական ներկայացուցիչների տվյալները:
Դիմելուց առաջ անհրաժեշտ է ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություն՝ դասընթացի ընթացքում և դրա ավարտին համատեղ մեկ համայնքի անունից հանդես գալու համար:
Տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) ներկայացուցիչը պետք է՝
- լինի 18 և ավելի տարեկան,
- հանդիսանա համայնքապետարանի աշխատակից, վարչական ղեկավար կամ ավագանու անդամ։
Երիտասարդական ոլորտի ներկայացուցիչը պետք է՝
- բնակվի տվյալ համայնքում,
- լինի տվյալ համայնքում գործող երիտասարդական կառույցի ղեկավար, երիտասարդական ծրագրերի պատասխանատու և/կամ երիտասարդ առաջնորդ,
- անդամակցի համայնքում գործող երիտասարդական ակտիվ խմբի, երիտասարդական կազմակերպության, երիտասարդական խորհրդի կամ այլ երիտասարդական կառույցի։
Ե՞րբ. Դասընթացն անցկացվելու է երկու խմբով. յուրաքանչյուր խմբում ընդգրկվելու է 6 համայնք՝ չորսական ներկայացուցիչներով:
Առաջին խումբ: Ապրիլի 15-ից 19-ը
Երկրորդ խումբ։ Մայիսի 7-ից 11-ը
*Մասնակիցների բաշխումը խմբերի կիրականացվի կազմակերպիչների կողմից՝ հաշվի առնելով դիմորդների աշխարհագրությունը։
Որտե՞ղ. Դասընթացի անցկացման վայրը վերջնական հստակեցման փուլում է։ Մասնակիցները կհյուրընկալվեն երկտեղանոց սենյակներում։
*Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների սննդի, կեցության և տրանսպորտային ծախսերը հոգում են կազմակերպիչները:
**Դասընթացի մասնակիցներին կտրամադրվի մասնակցության հավաստագիր։
Դիմելու կարգը.
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման հայտը: Գրանցվելու վերջնաժամկետն է մարտի 28-ը՝ ժամը` 14:00-ն:
Հարցերի և մանրամասների համար կարող եք կապ հաստատել դասընթացի պատասխանատու Ջուլիետա Սարգսյանի հետ՝ գրելով julieta.sargsyan@yic.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարին (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10։00-ից մինչև 17։00-ն)։