Լուրեր
Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե մեդալ են նվաճել Նիսի մրցաշարում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հաջողությամբ է մեկնարկել նոր մրցաշրջանում: Հունվարի 18-19-ը մեր ընտրանին Ֆրանսիայի Նիս քաղաքում մասնակցել է օլիմպիական չեմպիոն Ժան Անրի Դեգլանի անվան մրցաշարին և նվաճել 7 մեդալ: 97 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական խաղերի,

Հուշ-ցերեկույթ` նվիրված Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 101-ամյակին

Սիլվա Կապուտիկյանի ծննդյան տարեդարձի առիթով Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ Կոմիտասի անվան պանթեոնում Սիլվա Կապուտիկյանի շիրմի մոտ տեղի է ունեցել հիշա­տակի խնկարկման արարողություն: Հիշատակի արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Լոնդոն՝ մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզի հրավերով մեկնել են Լոնդոն՝ հունվարի 20-22-ը մասնակցելու Համաշխարհային կրթական համաժողովին։ 2013 թվականից ի վեր Համաշխարհային կրթական ֆորումը կրթության

Ամանորին թատրոններն ունեցել են 54.802 հանդիսատես

Ամանորի տոնական օրերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը: 2019 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը Հայաստանում գործող թատրոններ այցելել է 54802 մարդ, որից 51014-ը գնել է տոմս, 3788-ը՝ ներկայացել հրավիրատոմսով: Նախորդ տարվա

Նոր մարզագույք` 330 ուսումնական և 56 մարզական հաստատության համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 330 ուսումնական հաստատության (դպրոց, արհեստագործական ուսումնարան և քոլեջ) և 56 մարզական կառույցի տրամադրել է նոր մարզագույք. բաշխման գործընթացն արդեն ավարտված է: ՀՀ կառավարության 2019 թվականի

ԱԺ-ում քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նշել է, որ նախադպրոցական կրթությունն ուսումնական գործընթացի կարևորագույն առաջին

Դահուկորդները մեդալներ են նվաճել Զարգացող երկրների գավաթի խաղարկությունում

Հայ դահուկորդները երկու մեդալ են նվաճել Սերբիայի Զլատիբոր քաղաքում կայացած զարգացող երկրների գավաթի խաղարկությունում: Հայաստանի դահուկավազքի հավաքական թիմի անդամ Թադևոս Պողոսյանը 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում 8 պետությունների 25 մարզիկների հետ պայքարում 27 րոպե 18.8 վայրկյան արդյունքով, 78.98 վարկանիշային միավորով զբաղեցրել

Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Թախթիի գավաթի խաղարկությունում

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտվել է Թախթիի գավաթի 40-րդ խաղարկությունը։ Ազատ ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ Թեհրանում Հայաստանը ներկայացրած 16 ըմբիշից 6-ը դարձել է մեդալակիր։ 57 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Արսեն Հարությունյանը։ Նույն քաշային կարգում բրոնզե

Մեր հուշարձանները պետք է միասին պահպանենք. իրազեկման արշավ` ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ

Պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման իրազեկման արշավի շրջանակում հունվարի 11-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն անձամբ են քաղաքացիներին իրազեկել նրանց իրավունքների ու պարտականությունների մասին: «Հարգելի՛ բարեկամ, Դուք բնակվում եք հուշարձան-շենքում: Այն գրանցված է «Հայաստանի Հանրապետության