Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտվել է Թախթիի գավաթի 40-րդ խաղարկությունը։ Ազատ ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ Թեհրանում Հայաստանը ներկայացրած 16 ըմբիշից 6-ը դարձել է մեդալակիր։

57 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Արսեն Հարությունյանը։ Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Միհրան Ջաբուրյանը։ 70 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Գևորգ Մխեյանը, իսկ Արման Անդրեասյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Բրոնզե մեդալներ են նվաճել նաև 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը։