ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնակցությամբ կայացել է ԵՄ-Հայաստան կրթական ոլորտի երկխոսության տեխնիկական կոմիտեի հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի կրթության ռազմավարության իրականցման ընթացքը և ԵՄ-ի բյուջետային աջակցության առաջընթացը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀ-ում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկվել են Երևանում կայանալիք բասկետբոլի Մ20 տարեկանների Եվրոպայի
ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Երիտասարդական կենտրոնների/տարածքների մեթոդաբանություն» և «Դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակում»: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 26-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում տեղի կունենա «Է» խորագիրը կրող միստերիա-օրատորիայի առաջին ներկայացումը: Ստեղծագործությունը հեղինակել են կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը և Վասգեն Բրուտյանը։ Օրատորիա-միստերիան նախատեսում է երաժշտական նոր ստեղծագործության ներկայացում Հայաստանի
Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում այսօր Տավուշի մարզում «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից 9-րդ դասարանցիների համար անցկացվել է քննություն` միասնական էսսեի ձևաչափով: Դիլիջանի թիվ 2 և թիվ 4 հիմնական դպրոցներում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում
Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խաչիկ Ասմարյանի անվան լողափնյա վոլեյբոլի ակադեմիայում օրերս կայացել է ՀՀ լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2025 թվականի առաջնությունը: Առաջնությունն առաջին անգամ անցկացվել է նոր համակարգով. պայքարը սկսել են կանանց
Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում օրերս ավարտվել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը: 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) աշակերտների մրցապայքարում հաղթող է ճանաչվել Երևանի թիվ 174 հիմնական դպրոցի թիմը։ Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մանուկ