Լուրեր
Հայ դպրոցականները մասնակցել են Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադային և արժանացել մեդալների

Օլիմպիադան անցկացվել է 2023 թ․ փետրվարի 1-ից 10-ը՝ առցանց ձևաչափով։ Մասնակցել են 25 պետությունների 1300-ից ավելի աշակերտներ։ Հայաստանը ներկայացրել են 4 ուսումնական հաստատությունների (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, Քվանտ վարժարան, ՀԱՊՀ ավագ դպրոց և Գյումրու Ֆոտոն վարժարան) 7 թիմերի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Մեծ Բրիտանիայում

Կառավարությունը գումար կհատկացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Մեծ Բրիտանիայում հյուրախաղերի կազմակերպմանն աջակցելու նպատակով: Որոշումն ընդունվել է գործադիրի փետրվարի 9-ի նիստում: Միջոցառումների ծրագրի շրջանակում նախատեսված են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները Մեծ

Կառավարությունը լրացուցիչ գումար կհատկացնի ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման համար

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը լրացուցիչ շուրջ 214,6 մլն դրամ գումար հատկացնելու նախագիծը՝ 2023 թվականին Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության պատշաճ կազմակերպման և անցկացման համար: Հայաստանի Հանրապետության՝ 2023 թվականի պետական բյուջեով Երևանում

Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացվում է Հնդկաստանում

Հնդկաստանի Ֆահրիդաբադ քաղաքում փետրվարի 3-ից մեկնարկել է Սուրաջկուդի արհեստների 36-րդ միջազգային փառատոնը: Հայաստանից փառատոնին մասնակցում են «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրում ընդգրկված վարպետներ` ասեղնագործուհի Արմինե

Կայացել է Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի առաջին նիստը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոմիտեի ընդլայնված կազմով առաջին նիստը: Նիստին մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը

«Մենք ակնկալում ենք արդյունավետ կառավարում՝ գործառույթների և պատասխանատվության հստակ բաշխմամբ». Արաքսիա Սվաջյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային խորհրդակցության է հրավիրել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության, ֆինանսական և իրավաբանության ոլորտային պատասխանատուներին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով

Մեկնարկում է գնդակային հրաձգության Հայաստանի առաջնությունը

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում փետրվարի 10-12-ը կանցկացվի գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների բաց առաջնությունը: Մրցմանը կմասնակցի Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Գյումրիի և Վանաձորի մարզադպրոցների շուրջ 80 մարզիկ: Առաջնությունը կանցկացվի առանց տարիքային սահմանափակման: Հաղթողներն ու

Հաստատվել են ուսուցչի հերթական ատեստավորման և տարածքային հանձնաժողովների գործունեության կարգերը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման և տարածքային հանձնաժողովների ստեղծման ու գործունեության կարգերի նախագիծը: Կարգերով հստակեցվել են ատեստավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ուսուցչին ատեստավորման արդյունքների մասին պատշաճ կերպով ծանուցելու,

ԱԺ լիագումար նիստում քննարկվել են արտադպրոցական կրթության ոլորտում նախատեսվող բարեփոխումները

«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն այսօր Ազգային Ժողովի լիագումար նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: Հարցը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ներկայացնելով օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ արտադպրոցական կրթության ոլորտը