Լուրեր
Անցկացվել են սամբոյի դեռահասների, պատանիների, երիտասարդների և մեծահասակների Հայաստանի առաջնությունները

Երևանի «Դինամո» մարզահամալիրում մարտի 5-8-ն անցկացվել են սամբոյի դեռահասների, պատանիների, երիտասարդների և մեծահասակների Հայաստանի առաջնությունները: Մրցումային առաջին օրը պայքարի են դուրս եկել դեռահասները: Առաջնությանը ՀՀ մարզերի և Երևանի 14-ից 16 տարեկան ավելի քան 120 մարզիկ-մարզուհի է մասնակցել: Դեռահաս աղջիկների

Արսեն Բաղդասարյանը և Ռաիսա Գալստյանը նշանակվել են ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի մարտի 7-ի N 247-Ա և N 243-Ա որոշումներով Արսեն Բաղդասարյանն ու Ռաիսա Գալստյանը նշանակվել են ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ: Արսեն Բաղդասարյանը 2021 թվականից զբաղեցրել է ԿԳՄՍՆ հանրակրթության

Համերգ՝ «Նվիրում Խաչատրյանին» խորագրով

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մարտի 9-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Նվիրում Խաչատրյանին» խորագրով համերգը: Կատարումներով հանդես կգան երիտասարդ երաժիշտներ Սոնա Բարսեղյանը /դաշնամուր/, Անուշ Նիկողոսյանը /ջութակ/, Ալեքսանդր Վասիլևը /կլարնետ/, Դավիթ Եժովը /թավջութակ/:

ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավեր

Մեկնարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ բնագավառում կրթական պարգևների ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Մրցանակաբաշխության նպատակը ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին բացահայտելն ու խրախուսելն է։ Մրցանակին կարող են հավակնել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարաններում

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշար. Երևանում և մարզերում ավարտվել է ընտրական փուլը

ՀՀ 10 մարզերում և Երևանում կայացել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի առաջին` մարզային ընտրական փուլի մրցումները, որոնց շուրջ 2070 անձ է մասնակցել: Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 600 մասնակից, երկրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝

Տեղի է ունեցել «Սովորեք Միացյալ Թագավորությունում» 2022-23 թվականների շրջանավարտների մրցանակաբաշխությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կազմակերպած «Սովորեք ՄԹ-ում» 2022-23 թվականների շրջանավարտների մրցանակաբաշխությանը, որն անցկացվում է երկրորդ անգամ: Այս տարի ավելի քան 100 դիմորդներից եզրափակիչ փուլ էին անցել հինգ

«Ինքնաճանաչում. Էրեբունի». պարգևատրվել են համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի հաղթողները

ԿԳՄՍՆ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում տեղի է ունեցել 2022 թ. համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի ցուցահանդեսի բացման և հաղթողների պարգևատրման արարողությունը: 2022 թ. մրցույթ-փառատոնը կրել է «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագիրը, որն անցկացվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ: Մրցույթ-փառատոնին կարող

Հաստատվել է դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը: Ուսումնական հաստատության կառավարման նոր մոդելով ուսումնադաստիրակչական և վարչական գործընթացների կառավարումը վերապահված է տարբեր ղեկավարների՝

Քննարկվել են համատեղ անելիքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Գործընկերները քննարկել են համատեղ անելիքները և ոլորտները կապակցող հարցերը: Մասնավորապես քննարկվել են առողջ ապրելակերպի միջոցառումների կազմակերպման և համատեղ ծրագրերի իրականացման հարցերը: