Լուրեր
Քննարկվել են սպորտային եթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է սպորտային օբյեկտների կահավորման միջազգային շուկայի առաջատար AVK GmbH ընկերության պատվիրակությանը՝ մարկետինգի և վաճառքի գծով փոխնախագահ Ալեքս Պիրոգովի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Մոսկվայում Ավստրիայի դեսպանատան Տնտեսական

Ֆինանսավորման է երաշխավորվել ասպիրանտների և երիտասարդ հայցորդների 65 գիտական նախագիծ

Ամփոփվել են ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կազմակերպած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2024» մրցույթի արդյունքները. ֆինանսավորման է երաշխավորվել 65 նախագիծ: 2024 թվականի հունիսի 11-ին հայտարարված

Կայացել է «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացման առաջնախաղը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ու Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացման առաջնախաղը: Ներկայացմանը հետևել են ԿԳՄՍ նախարարի

Քննարկվել է մշակութային, կրթական կենտրոնի ստեղծման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Գերմանիայի Սաքսոնիա Անհալթ երկրամասի GreenIron հիմնադրամի պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՄՍ նախարարության հետ հնարավոր համագործակցության հեռանկարները GreenIron ծրագրի շրջանակում, որը միտված է Վանաձորում մշակութային և

«Ազատությունը՝ այնտեղ, որտեղ ես եմ» ցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում «Արվեստի բաց հարթակ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19։00-ին, Քաջազնունի 1 հասցեում (3-րդ հարկ)

Ֆինանսավորման է երաշխավորվել երկակի նշանակության 8 նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորվող նախագծերի ցանկը: 2024 թվականի ապրիլի 11-ին հայտարարված մրցույթն

Ղազախստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 14-16-ը ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ղազախստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում մեկնել է Աստանա` մասնակցելու Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումներին։ Մշակույթի օրերի ծրագրում ներառված են մի շարք միջոցառումներ`

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա չորրորդ նիստը։ Նիստին քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտների՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։ Հանձնաժողովի դրական եզրակացությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ․ Բաղրամյան պողոտա 26 հասցեի բնակելի շենքը (1949-1951

«Նոր շնչառություն ենք հաղորդել «Միկա» մարզահամալիրին». Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյան

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր շաբաթօրյակ է. տարբեր տարիքային խմբերի սաներ, մարզիչներ և անգամ ծնողներ ակտիվորեն մասնակցել են մաքրության աշխատանքների իրականացմանը։ Համալիրի տարածքում և բակում պատանի մարզիկները հավաքել են շրջակայքի աղբը՝ ծխախոտի գլանակները, պլաստիկը, թուղթը, ապակյա