Լուրեր
Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակում նախատեսվող միջոցառումները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն երկրների դեսպաններին՝ ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցի նախագահությամբ: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:

Նարա Շլեպչյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Ծննդյան 90-ամյա հոբելյանի և հայկական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նարա Շլեպչյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով։ Պարգևը Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարուհի Նարա Շլեպչյանին է հանձնել ՀՀ կրթության,

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ

Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ): Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք վարժ

Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնում Հայաստանի տաղավարն արժանացել է մրցանակի 

Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում փետրվարի 7-23-ը տեղի է ունեցել Սուրաջկունդի արհեստների 38-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որին առանձին տաղավարով մասնակցել է նաև Հայաստանը: Հեղինակավոր միջոցառմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ամեն տարի մասնակցում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների

Սոցիալական կրեդիտ. ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է երաշխավորված ծրագրերի և կազմակերպությունների ցանկերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հրապարկված են նախարարության կայքում` escs.am: ԿԳՄՍՆ կայքում բացվել է Սոցիալական կրեդիտ բաժինը, որն ունի Նախադպրոցական հաստատություններ,

Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականացման համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագրի իրականացման շրջանակում: Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման

Փոխըմբռնման հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի և «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (ՍԱԼԱՐ) ու «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը Երևանում ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ու «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության գործադիր տնօրեն Ռայան

Դերասանուհի Ջուլիետա Բաբայանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով

Հայ բեմարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և ակտիվ գործունեության համար, ինչպես նաև ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով: