ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Հայ երգը» նախագիծը։

Ծրագրի շրջանակում Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի հետ համերգով հանդես կգա ժողովրդական երգիչ Արտավազդ Մելքոնյանը։

Այսօրվա համերգի ընթացքում բանախոսությամբ հանդես կգա երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հարությունյանը։