Լուրեր
Ժաննա Անդրեասյանը Երևանի և ՀՀ մարզերի դպրոցականների հետ այցելել է ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի և ՀՀ մարզերի մի խումբ դպրոցականների հետ այսօր այցելել է ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ։ ԿԳՄՍ նախարարին ուղեկցել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։ Այցին մասնակցել են

Հայաստանում նշվել է Սերբիայի Հանրապետության ազգային տոնը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Սերբիայի Հանրապետության ազգային տոնին՝ պետականության օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են եղել Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, պաշտոնատար այլ անձինք: Շնորհավորելով ազգային տոնի կապակցությամբ՝

«Այո՛, կարող ենք. ինքնավստահությունը կարևոր արժեք է». Ժաննա Անդրեասյանը՝ գիտությամբ զբաղվող կանանց և աղջիկներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «Կանայք գիտության մեջ՝ հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով» խորագրով միջոցառմանը՝ նվիրված Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվան: Միջոցառման ընթացքում քննարկվել են գիտության ոլորտում կանանց

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ

Փետրվարի 11-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է որպես Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օր։ Այս օրը կոչված է ընդգծելու կանանց նշանակալի ներդրումը գիտության մեջ, նրանց ներգրավվածության կարևորությունը գիտական ոլորտում, ինչպես նաև նրանց հետազոտական, ստեղծագործական և կառավարչական ներուժի

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Երևանի և մարզերի 20 դպրոցականների հետ այցելել է ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ։ Այցին մասնակցել են 7-12-րդ դասարանների այն դպրոցականները, որոնք առաջինն էին արձագանքել ԿԳՄՍ

Տեղեկատվական օր՝ «Նպատակային ծրագրեր 2027» գիտական մրցույթի վերաբերյալ

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում կազմակերպվել է տեղեկատվական օր՝ «Նպատակային ծրագրեր 2027» մրցույթի վերաբերյալ, որին մասնակցել են բուհերի և գիտական կազմակերպությունների շուրջ հիսուն ներկայացուցիչներ։ Ողջունելով ծրագրի հանդեպ ներկաների հետաքրքրությունը՝ ԲԿԳԿ նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը նշել է, որ դրամաշնորհային

ՀՀ գիտական կենտրոնները կվերազինվեն 41 խոշոր սարքավորումներով. ամփոփվել են մրցույթի արդյունքները

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթի շահառուների ցանկը: Ֆինանսավորման է երաշխավորվել 41 հայտ (2-ը՝ 2025թ․ սեպտեմբերից) 14 բուհերից և գիտական կազմակերպություններից՝ ընդհանուր 3, 991 մլդ ծավալով։

Հաստատվել է Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը

Կառավարությունն այսօրվա՝ հունվարի 29-ի նիստում հաստատել է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաև ՀՀ-ում գիտության և տեխնոլոգիաների ոլորտների զարգացման 2026-2030 թվականների գերակա ուղղությունները: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

Ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը

Շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին այսօր ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը։ Այն ներկայացրել է ծրագրի գործընկեր, գերմանական gmp Architects ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ԲԿԳԿ