Լուրեր
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ» կազմակերպության պատվիրակությանը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպում է ունեցել «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ» կազմակերպության փոխտնօրեն Ուվե Գարտենշլեգերի, կազմակերպության Ուկրաինայի տարածաշրջանային (Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա) ղեկավար Բետտինա Բրանդի, կազմակերպության Մակեդոնիայի գրասենյակի տնօրեն Մայա Ավրամովսկայի և հայաստանյան գրասենյակի ղեկավար Էսթեր Հակոբյանի հետ: Հանդիպման ժամանակ

Հայ գիտնականն արժանացել է Նոբելյան մրցանակի

Ֆիզիոլոգիայի և բժշկության գծով 2021 թ․ Նոբելյան մրցանակը շնորհվել է Արտեմ Պատապուտյանին և Դևիդ Ջուլիուսին: Մրցանակը շնորհվել է շոշափական և ջերմազգաց ընկալիչների ուսումնասիրման և կատարված բացահայտումների համար: Արտեմ Պատապուտյանը (Ardem Patapoutian) ծնվել է 1967 թ.-ին Բեյրութում։ Հետագայում նրա ընտանիքը

Արժևորելով ուսուցչի դերն ու առաքելությունը. տոնի շրջանակում Վ. Դումանյանն այցելել է ՀՊՄՀ հենակետային վարժարան

Ուսուցչի տոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) հիմնանորոգված հենակետային վարժարան՝ ծանոթանալու դպրոցի նոր պայմաններին և տոնի կապակցությամբ շնորհավորելու մանկավարժական համայնքին: Շրջայցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ժաննա

Ուսուցչի օրվա կապակցությամբ մի խումբ մանկավարժներ պարգևատրվել են ԿԳՄՍՆ պարգևներով

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով հոկտեմբերի 5-ը նշվում է որպես «Ուսուցչի օր»: Սովորողների կրթության ու դաստիարակության գործում և մանկավարժության բնագավառում ունեցած բազմամյա ու նշանակալի ավանդի համար Ուսուցչի օրվա

Ամփոփվել է Գեղարքունիքի մարզի ափամերձ համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցման ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզում իրականացված «Ափդեյթ» ծրագիրն ամփոփվել է՝ «10 երգ Գեղարքունիքից» գրքույկի շնորհանդեսով: Ծրագրի ընթացքում հավաքագրված երգերից մասնագիտական խումբն ընտրել է 10 երգ և դրանց տեքստերն ու նոտաները տպագրել

Հայ գիտնականների նվաճումը վնասված կամ ոչ ֆունկցիոնալ օրգանների վերականգնման և փոխարինման համար սկաֆոլդների ստեղծման գործում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները մշակում են ոչ իմունոգեն, փոխպատվաստման պատրաստ սկաֆոլդներ կամ բջջային մատրիքսներ, որոնք կարող են օգտագործվել ռեգեներատիվ բժշկության մեջ՝ վնասված

Լուիզ Մուշիկիվաբոյին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն այսօր հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Բարձրաստիճան

Կարեն Թռչունյան. «Մեր երկրում մեծանում է գիտության նկատմամբ ուշադրությունը»

ԵՊՀ մեծ դահլիճում այսօր մեկնարկել է ՈՒԳԸ միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովը, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 8-ը: Այս տարի այն նվիրված է ՀՀ անկախության 30-ամյակին: Գիտաժողովն ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին իրենց գիտական հետազոտության արդյունքներն ակադեմիական լսարանին ներկայացնելու, ինչպես

Մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է: Մեկ շաբաթ շարունակ՝ հոկտեմբերի 3-10-ը, հայ հասարակությունը բացառիկ հնարավորություն կունենա վայելելու ամենամյա կինոտոնը։ 18-րդ «Ոսկե ծիրանի» պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին «Մոսկվա»