Ֆիզիոլոգիայի և բժշկության գծով 2021 թ Նոբելյան մրցանակը շնորհվել է Արտեմ Պատապուտյանին և Դևիդ Ջուլիուսին:

Մրցանակը շնորհվել է շոշափական և ջերմազգաց ընկալիչների ուսումնասիրման և կատարված բացահայտումների համար:

Արտեմ Պատապուտյանը (Ardem Patapoutian) ծնվել է 1967 թ.-ին Բեյրութում։ Հետագայում նրա ընտանիքը Լիբանանից տեղափոխվել է ԱՄՆ՝ Լոս Անջելես: Մոլեկուլային կենսաբան և նյարդաբան Պատապուտյանն այժմ աշխատում է Կալիֆորնիայի «Scripps Research» հետազոտական ինստիտուտում:

2020 թվականին Արտեմ Պատապուտյանը դարձյալ Դևիդ Ջուլիուսի հետ կիսել էր հեղինակավոր Կավլիի մրցանակը նյարդավիրաբուժության ոլորտում: Նոբելյանի հետ մրցակցող այդ մրցանակը երկու տարին մեկ շնորհվում է այն գիտնականներին, որոնք խոշոր բացահայտումներ են կատարել աստղաֆիզիկայի, նանոտեխնոլոգիաների և նյարդաբանության ոլորտներում:

2016 թ. մայիսին Արտեմ Պատապուտյանը Երևանում հանդես է եկել դասախոսություններով ԵՊԲՀ-ում և ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում: Այցը կազմակերպվել էր Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) նախաձեռնած՝ արտասահմանում աշխատող հայ մեծանուն գիտնականների դասախոսությունների շարքի շրջանակում:

Ֆիզիոլոգիայի և բժշկության գծով 2021 թ․ Նոբելյան մրցանակակիրների հայտարարման արարողությունը՝ https://www.youtube.com/watch?v=01T0yOyD808