Լուրեր
kinoashkharh.am կայքը՝ կամուրջ կինոյի և հանդիսականի միջև

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ամենամյա ծրագրի շրջանակում գործում է «kinoashkharh.am» էլեկտրոնային պարբերականը: Դեռևս 2011 թվականին հրատարակվել է «Կինոաշխարհ» ամսաթերթը՝ կամուրջ լինելով կինոյի և հայ հանդիսականի միջև: Արդեն 2013-ին ստեղծվել է համանուն ինտերնետային կայքը՝ kinoashkharh.am-ը`

‹‹Կենսագործունեության անվտանգության›› օլիմպիադայի գարնանային փուլ

ՌԴ «ԳԼՈԲՈՒՍ» նորարարական-կրթական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը հայտարարել է ‹‹Կենսագործունեության անվտանգության›› օլիմպիադայի գարնանային փուլի մասին, որը նախատեսված է դպրոցականների և ուսանողների համար: Գարնանային փուլը կկայանա

Բոլոր խնդիրներն արձանագրվել են, և դրանք լուծելի են. Ժաննա Անդրեասյանը՝ Տավուշի դպրոցներում փորձարկվող չափորոշչի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության ու Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) ներկայացուցիչները, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, երկօրյա այց են կատարել ՀՀ Տավուշի մարզի դպրոցներ՝ դիտարկելու հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման գործընթացը։

Կրթաթոշակային ծրագիր՝ Ռումինիայի բուհերում սովորելու համար

Մեկնարկել է Ռումինիայի կողմից կրթաթոշակների տրամադրման ծրագիրը` երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության համար: Կրթաթոշակները տրամադրվում են Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներին: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. մարտի 15-ն է: Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝

Հայ-ֆրանսիական համագործակցության նոր հեռանկարներ՝ մշակութային ժառանգության պահպանման ոլորտում

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանության «Հայ և ֆրանսիացի մասնագետների համագործակցության և փորձի փոխանակման» ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն աշխատանքային այցով եղել են Փարիզում։ Այցը կազմակերպել

Խորհրդակցություն՝ Կենսաբանության միջազգային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքների շուրջ

Այս տարի Կենսաբանության միջազգային օլիմպիադան կանցկացվի Երևանում: Հուլիսին կայանալիք միջոցառման նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը,

Ցուցադրություն. «Թղթե ականներ. Կամո Նիգարյանի պայթուցիկ պաստառային արվեստը, 1970-2000-ականներ»

Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել հայ ժամանակակից արվեստի և դիզայնի ականավոր դեմքերից մեկի՝ Կամո Նիգարյանի (1950-2011) պաստառային արվեստի առաջին հետահայաց ցուցադրությունը։ Բացմանը ներկա էին մշակույթի գործիչներ, արվեստասերներ և Նիգարյանի գործի երկրպագուներ: «Կամո Նիգարյանին ժամանակակից ներկայացնելը, կարելի է ասել,

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին տրվել է դրական եզրակացություն

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է

«Հորիզոն Եվրոպա» գիտական ծրագրին մասնակցելու մասին›› օրենքի նախագծին տրվել է դրական եզրակացություն

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության