ՌԴ «ԳԼՈԲՈՒՍ» նորարարական-կրթական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը հայտարարել է ‹‹Կենսագործունեության անվտանգության›› օլիմպիադայի գարնանային փուլի մասին, որը նախատեսված է դպրոցականների և ուսանողների համար: Գարնանային փուլը կկայանա փետրվարի 21-ից մարտի 4-ը ընկած ժամանակահատվածում: Այն հասանելի է հետևյալ հարթակում՝ manage.mirglobus.ru: Նախադպրոցական մասնակիցների համար նախատեսված է մարտի 28-ից ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածը՝ dsmanage.mirglobus.ru: