
Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում են համաշխարհային 45-րդ Օլիմպիադային: Մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներ են տարել: Տղամարդկանց հավաքականն առաջին տուրում մրցել է Մալթայի թիմի հետ և 4:0 հաշվով հաղթանակ տարել: